Երիտասարդներ
Բջջային հեռախոսները թանկ արժեն Չիլիում, սակայն ես նպատակ էի դրել 2016 թվականին, որ գումար կհավաքեմ և ինձ համար հեռախոս կգնեմ: Ամբողջ տարվա ընթացքում ես մեծածախ գներով գնում էի կոնֆետներ և ալֆաժորներ* և վաճառում էի դրանք դպրոցում իմ ընկերներին: Ես տնտեսեցի որքան կարողացա: Հրաժարվել էի նախաճաշերից և կինոդիտումներից:
Ես չէի ուզում ծնողներիս խնդրել, որ ինձ հեռախոս գնեին: Ցանկանում էի, որ ինքս կկարողանամ հեռախոս գնել ինձ համար: Հայրս ոգեշնչում էր ինձ: «Ապրե՜ս, Քերոլ»,- ասում էր նա:
Ես շատ բան սովորեցի: Ոչինչ անվճար չէ: Նպատակները ջանքեր են պահանջում, սակայն հանձնվել երբեք պետք չէ: Երբ ինքներս ենք վաստակում և հասկանում ենք, թե որքան աշխատանք էր պահանջվել դրա համար, ավելի շատ ենք գնահատում դա:
Ես հասկացա, որ պետք է որոշեմ, թե ինչի եմ ուզում հասնել և ուր պիտի գնամ: Եթե ցանկանում եմ ամուսնանալ տաճարում, ես պետք է հաճախեմ եկեղեցի, սեմինարիա, հետագայում՝ ինստիտուտ և չափահաս երիտասարդների միջոցառումներին: Եվ ես պետք է ժամադրվեմ արժանի երիտասարդ տղամարդու հետ: Նպատակներին հասնելու գործընթացը զոհաբերություններ է պահանջում այժմ, որպեսզի ավելի լավ լինի հետագայում:
Քերոլ, 15 տարեկան, Չիլի