2020
Կայուն հասարակություններ
Նոյեմբեր 2020


15:11

Կայուն հասարակություններ

Եթե մենք բոլորս՝ մեր ընտանիքները և մեր հարևաններից շատերն առաջնորդենք մեր կյանքն «Աստծո ճշմարտությամբ», ապա յուրաքանչյուր հասարակության համար անհրաժեշտ բարոյական արժանիքներն առատ կլինեն:

Ինչպիսի՜ գեղեցիկ երգչախումբ է երգում գեղեցիկ Փրկիչի մասին:

2015 թվականին ՄԱԿ-ը ընդունեց մի օրակարգ, որը կոչվում էր «2030 թվականի կայուն զարգացման օրակարգ»: Այն նկարագրվեց որպես «խաղաղության և բարգավաճման ընդհանուր նախագիծ մարդկանց և մոլորակի համար՝ ներկայումս և ապագայում»: Կայուն զարգացման օրակարգը ներառում է 17 նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը․ դրանք են՝ «Աղքատության բացակայություն, սովի բացակայություն, որակյալ կրթություն, գենդերային հավասարություն, մաքուր ջուր և սանիտարական մաքրություն և պատշաճ աշխատանք»։ 1

Կայուն զարգացման գաղափարը հետաքրքիր և կարևոր է: Այնուամենայնիվ, ավելի հրատապ է կայուն հասարակություն ունենալու ընդհանուր խնդիրը։ Որո՞նք են այն հիմքերը, որոնք ապահովում են ծաղկող հասարակություն՝ երջանկություն, առաջընթաց, խաղաղություն և բարեկեցություն խթանող հասարակություն: Սուրբ գրություններում մենք ունենք առնվազն երկու այդպիսի ծաղկուն հասարակությունների մասին գրառումներ: Մենք ի՞նչ կարող ենք սովորել նրանցից։

Հնում, մեծ հայրապետ և մարգարե Ենովքը քարոզեց արդարություն և «կառուցեց մի քաղաք, որը կոչվեց Սրբության քաղաք, այսինքն՝ Սիոն»։ 2 Գրված է, որ «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ»: 3

«Եվ Տերն օրհնեց երկիրը, և նրանք օրհնված էին սարերի վրա, և բարձր տեղերում, և ծաղկում էին»: 4

Առաջին և երկրորդ դարերում արևմտյան կիսագնդի ժողովուրդները, որոնք հայտնի էին որպես նեփիացիներ և լամանացիներ, ծաղկող հասարակության մեկ այլ ակնառու օրինակ են: Հետևելով հարություն առած Փրկիչի ուշագրավ ծառայությանը իրենց մեջ, «նրանք քայլում էին՝ ըստ այն պատվիրանների, որոնք ստացել էին իրենց Տիրոջից և իրենց Աստծուց՝ շարունակելով ծոմապահությունով ու աղոթքով, և հաճախ հավաքվելով միասին, ինչպես աղոթելու, այնպես էլ լսելու Տիրոջ խոսքը: …

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն. և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»: 5

Այս երկու օրինակներում բերված հասարակությունները ստացան երկնքի օրհնությունները, քանի որ օրինակելի նվիրվածություն ցուցաբերեցին այդ երկու մեծ պատվիրանների նկատմամբ՝ «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» և «Սիրիր քո ընկերին քո անձի պես»։ 6 Իրենց անձնական կյանքում նրանք հնազանդ էին Աստծուն և հոգ էին տանում միմյանց ֆիզիկական և հոգևոր բարեկեցության մասին: Համաձայն Վարդապետություն և Ուխտերում գրված խոսքերի, դրանք հասարակություններ էին, որտեղ «ամեն մարդ փնտրելով իր մերձավորի շահը, և բոլոր բաներն անելով պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»։ 7

Դժբախտաբար, ինչպես երեց Քվենթին Լ․ Քուքը նշեց այս առավոտ, Մորմոնի Գրքի 4-րդ Նեփիում նկարագրված կատարյալ հասարակությունը երկու հարյուր տարուց ավել չապրեց։ Կայունությունը երաշխավորված չէ, իսկ ծաղկող հասարակությունը կարող է ժամանակին քայքայվել, եթե հրաժարվի պաշտպանել իր գլխավոր արժանիքները, որոնց վրա հենված են խաղաղությունն ու բարգավաճումը։ Այս դեպքում, ենթարկվելով սատանայի գայթակղություններին, այդ ժողովուրդը «սկսեց բաժանվել դասերի. և նրանք իրենց համար սկսեցին հիմնել եկեղեցիներ՝ շահ ստանալու համար, և սկսեցին ուրանալ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին»։ 8

«Եվ եղավ այնպես, որ երբ երեք հարյուր տարիներ անցան, ինչպես Նեփիի ժողովուրդը, այնպես էլ Լամանացիները դարձան չափազանց ամբարիշտ՝ մեկը մյուսի նման»։ 9

Մեկ այլ դարավերջին միլիոնավոր մարդիկ մահացան ներքին պատերազմում, և նրանց երբեմնի ներդաշնակ ազգը վերածվեց պատերազմող ցեղերի:

Մտածելով ժամանակին ծաղկող հասարակությունների այս և այլ օրինակների մասին, որոնք հետագայում ստեղծվեցին, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ասել, որ երբ մարդիկ հեռանում են Աստծո առջև պատասխանատվության զգացումից և փոխարենը սկսում են վստահել «մարմնի բազկին», աղետը վրա է հասնում: «Մարմնի բազկին վստահել» նշանակում է՝ անտեսել մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության աստվածային հեղինակին և մեծ առաջնահերթություն տալ աշխարհիկ հարստությանը, զորությանը և փառքին (մինչդեռ հաճախ ծաղրում և հետապնդում են նրանց, ովքեր այլ չափանիշ են պահպանում): Մինչդեռ կայուն հասարակություններում գտնվողները ձգտում են, ինչպես ասել է Բենիամին թագավորը՝ «աճել նրա փառքի գիտության մեջ, ով ստեղծել է [նրանց], կամ այն գիտության մեջ, ինչն արդար է և ճշմարիտ»։ 10

Ընտանիքի և կրոնի ինստիտուտները անհատներին և համայնքներին արժանիքներով օժտելու կարևոր նշանակություն ունեն, որոնք իրենց հերթին ապահովում են հասարակության շարունակությունը: Ավետարանում արմատավորված այս արժանիքներն են՝ ազնվությունը, պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, կարեկցանքը, ամուսնությունը և հավատարմությունն ամուսնության մեջ, ուրիշի և ուրիշի ունեցվածքի նկատմամբ հարգանքը, ծառայությունը և աշխատանքի անհրաժեշտությունն ու արժանապատվությունը մարդկանց մոտ։

Գլխավոր խմբագիր Ժերար Բեյքերն այս տարվա սկզբին The Wall Street Journal -ում մի նյութ էր գրել, որը նվիրել էր իր հոր՝ Ֆրեդերիկ Բեյքերի 100-ամյակին։ Բեյքերը շահարկեց իր հոր երկարակեցության պատճառները, բայց հետո ավելացրեց հետևյալ մտքերը.

«Թեպետ բոլորս ցանկանում ենք իմանալ երկարատև կյանքի գաղտնիքը, սակայն ես հաճախ մտածում եմ, որ ավելի լավ կլինի ժամանակ հատկացնել և հասկանալ, թե ինչպես ապրել լավ կյանքով, անկախ նրանից, թե որքան ժամանակ է մեզ հատկացված: Այստեղ ես վստահ եմ, որ գիտեմ հայրիկիս գաղտնիքը:

«Նա մի դարաշրջանից է, երբ կյանքը հիմնականում սահմանվում էր պարտականությամբ, այլ ոչ թե իրավունքով. սոցիալական պարտականություններով, այլ ոչ՝ անձնական արտոնությամբ: Նրա ապրած դարի հիմնական շարժիչ սկզբունքը եղել է պարտավորության զգացումը՝ ընտանիքի, Աստծո, երկրի հանդեպ:

«Դարաշրջանում, որտեղ գերակշռում էր քայքայված ընտանիքների ավերակները, հայրս 46 տարի նվիրված ամուսին էր իր կնոջ համար և վեց երեխաների պարտաճանաչ հայր էր: Նա ավելի կենտրոնացած ու նվիրված էր իր ընտանիքին, երբ ծնողներս տառապում էին զավակին կորցնելու սարսափելի ողբերգությունից: …

Եվ մի դարաշրջանում, երբ կրոնը գնալով դառնում է հետաքրքրասիրություն, հայրս եղել է ճշմարիտ, հավատարիմ կաթոլիկ՝ անսասան հավատալով Քրիստոսի խոստումներին: Իսկապես, ես երբեմն կարծում եմ, որ նա ապրել է այդքան երկար, քանի որ ավելի լավ է պատրաստվել մեռնելու համար, քան որևէ մեկը, ում ես երբևէ հանդիպել եմ:

«Ես եղել եմ բախտավոր մարդ՝ օրհնված լինելով լավ կրթությամբ, իմ անձնական հիանալի ընտանիքով և աշխարհիկ որոշ հաջողություններով, որին արժանի չէի: Բայց առավել հպարտ ու երախտապարտ եմ այն մարդու համար, ով առանց աղմուկի կամ տեսարան սարքելու, առանց պարգևատրման կամ նույնիսկ շնորհակալության ակնկալիքի, արդեն մեկ դար շարունակ կատարում է այդ պարզ պարտականությունները, պարտավորությունները և, ի վերջո, ուրախանում է առաքինի կյանքով ապրելուց»: 11

Կրոնի և կրոնական հավատքի նկատմամբ ընկալվող կարևորությունը շատ ազգերի մոտ նվազել է վերջին տարիներին: Ավելի շատ մարդիկ են կարծում, որ Աստծուն հավատալն ու Նրան նվիրվածությունն անհրաժեշտ չեն մարդկանց և հասարակությունների բարոյական ուղղամտության համար: 12 Կարծում եմ, որ բոլորս կհամաձայնվենք այն մտքի հետ, որ նրանք, ովքեր ոչ մի կրոնական հավատքի չեն դավանում, կարող են լինել և շատ հաճախ՝ լավ, բարոյական մարդիկ են: Սակայն մենք չենք համաձայնվի այն մտքի հետ, որ դա տեղի է ունենում առանց աստվածային ազդեցության: Ես նկատի ունեմ Քրիստոսի Լույսը: Փրկիչը հայտարարել է․ «Եվ որ ես եմ ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»։ 13 Անկախ նրանից՝ մենք տեղյակ ենք, թե ոչ, տարբեր հավատքների հարող, տարբեր վայրերում գտնվող և տարբեր դարերում ապրող յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա լցված է Քրիստոսի Լույսով և հետևաբար ունի ճիշտն ու սխալը տարբերելու ունակություն, որը մենք հաճախ անվանում ենք խիղճ։ 14

Այնուամենայնիվ, երբ անձնական և աշխարհիկ մտածելակերպը քաղաքացիական առաքինությունը տարանջատում է Աստծո առջև պատասխանատվության զգացումից, ապա այն պոկում է բույսն իր արմատներից: Բավարար չէ միայն ապավինել մշակույթին և ավանդույթին՝ հասարակության մեջ առաքինությունը պահպանելու համար: Երբ մարդու համար չկա ավելի մեծ աստված, քան ինքը, և չի փնտրում ավելի մեծ բարիք, քան բավարարել իր սեփական ախորժակը և նախասիրությունները, ապա դրա հետևանքները արտահայտվում են ժամանակի ընթացքում:

Օրինակ՝ այն հասարակությունը, որտեղ համաձայնությունը սեռական գործողության միակ խոչընդոտն է, ապա այդ հասարակությունը քայքայվող հասարակություն է: Շնությունը, անառակությունը, արտամուսնական ծնունդները 15 և ընտրովի վիժեցումն այն դառը պտուղներից են, որոնք առաջանում են սեռական հեղափոխության կողմից հաստատված անբարոյականության արդյունքում: Դրանից բխող հետևանքները, որոնք խաթարում են առողջ հասարակության կայունությունը՝ աղքատության մեջ մեծացող երեխաների աճող թվերն են, որտեղ բացակայում է հայրերի դրական ազդեցությունը, իսկ երբեմն՝ մի քանի սերունդ շարունակվող միայնակ մայրերի օրինակներն են, ովքեր միայնակ կրում են երկու ծնողի պարտականությունները, իսկ ընտանիքներում այդ կրթության ձախողման մեծ պակասը փոխհատուցելու խնդիրն ընկած է դպրոցների և այլ հաստատությունների ուսերին։ 16 Այդ սոցիալական ախտաբանություններին գումարվում են նաև անձնական վշտի ու հուսահատության անթիվ դեպքերը, որոնք հոգևոր և մտավոր կործանման են ենթարկում՝ ինչպես մեղավորին, այնպես էլ անմեղին։

Նեփին հայտարարել է․

«Վա՜յ լինի նրան, ով լսում է մարդկանց ցուցումներին և ժխտում Աստծո զորությունը և Սուրբ Հոգու պարգևը:…

… Վա՜յ բոլոր նրանց, ովքեր դողում են և բարկացած են՝ Աստծո ճշմարտության պատճառով»: 17

Փոխարենը, մեր զավակներին և ողջ մարդկությանն ուղղված մեր ուրախալի ուղերձն այն է, որ «Աստծո ճշմարտությունը» ցույց է տալիս ավելի լավ ճանապարհ, կամ ինչպես Պողոս առաքյալն է ասել՝ «աւելի գերազանց ճանապարհ»․ 18 մի ճանապարհ, որն առաջնորդում է դեպի անձնական երջանկություն և համայնքի բարեկեցություն հիմա և դեպի հարատև խաղաղություն ու ուրախություն՝ հետագայում։

Աստծո ճշմարտությունը վերաբերում է այն հիմնական ճշմարտություններին, որոնք ընկած են Իր զավակների համար Նրա երջանկության ծրագրի հիմքում: Այս ճշմարտություններն են․ որ Աստված ապրում է, որ Նա մեր հոգիների Երկնային Հայրն է, որպես Իր սիրո դրսևորման հետևանք Նա մեզ տվել է պատվիրաններ, որոնք առաջնորդում են դեպի Նրա հետ ուրախության լիություն, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին և մեր Քավիչն է, որ Նա տառապեց և մեռավ մեղքերը քավելու համար՝ պայմանով, որ մենք կապաշխարենք, որ Նա հարություն առավ մեռելներից՝ իրականացնելով ողջ մարդկության Հարությունը, և որ մենք բոլորս կանգնելու ենք Նրա առջև, որպեսզի դատվենք, այսինքն՝ հաշվետու լինենք մեր կյանքի համար: 19

Մորմոնի Գրքի այսպես կոչված «դատավորների կառավարումից» ինը տարի անց Ալմա մարգարեն հրաժարական տվեց իր գլխավոր դատավորի պաշտոնից՝ ամբողջ ժամանակը նվիրելով Եկեղեցու ղեկավարմանը: Նրա նպատակն էր վերացնել հպարտությունը, հալածանքները և ագահությունը, որոնք աճում էին մարդկանց և, մասնավորապես, Եկեղեցու անդամների շրջանում: 20 Ինչպես մի անգամ ասել է Երեց Սթիվեն Դ. Նադաուլդը․ «[Ալմայի] ոգեշնչված որոշումն այն էր, որ ոչ թե ավելի շատ ժամանակ ծախսեր ավելի շատ օրենքներ հանելու և գործադրելու վրա՝ իր ժողովրդի վարքը շտկելու համար, այլ նրանց հետ խոսեր Աստծո խոսքի մասին և այնպես աներ, որ փրկագնման ծրագրի մասին նրանց ընկալումը ստիպեր փոխել իրենց վարքը»։ 21

Որպես հարևաններ և համաքաղաքացիներ, շատ բան կարող ենք անել, որպեսզի նպաստենք այն հասարակությունների կայունությանն ու հաջողությանը, որտեղ մենք ապրում ենք և, անկասկած, մեր ամենահիմնարար և շարունակական ծառայությունը կլինի ուսուցանել և ապրել ճշմարտություններով, որոնք բնորոշ են Աստծո փրկագնման մեծ ծրագրին: Ինչպես օրհներգի բառերն են ասում․

Մեր հայրերի հավատքը մենք կսիրենք

Եվ ընկերին և թշնամուն կյանքի հանդեպ մեր պայքարում,

Սիրով, բարի խոսքով

և մեր կյանքով առաքինի կքարոզենք։ 22

Եթե մենք բոլորս՝ մեր ընտանիքները և մեր հարևաններից շատերը ձգտենք որոշումներ կայացնել և առաջնորդենք մեր կյանքն Աստծո ճշմարտությամբ, ապա յուրաքանչյուր հասարակության համար անհրաժեշտ բարոյական արժանիքներն առատ կլինեն:

Իր սիրո շնորհիվ մեր Երկնային Հայրը տվել է Իր Միածին Որդուն, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք: 23

«[Հիսուս Քրիստոսը] չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ: Ուստի, նա ոչ ոքի չի պատվիրում, որ նրանք չճաշակեն իր փրկությունից:

Ահա, կանչո՞ւմ է նա որևէ մեկին՝ ասելով. Հեռացեք ինձանից: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. այլ նա ասում է. Եկեք ինձ մոտ, բոլո՛րդ, աշխարհի՛ ծայրեր, առեք կաթ ու մեղր առանց փողի և առանց գնի»։ 24

Այս ամենը մենք հայտարարում ենք «սրտի հանդիսավորությամբ, հեզության ոգով» 25 և Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես «17 նպատակները», ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի բաժնի կայք, sdgs.un.org/goals:

  2. Մովսես 7.19:

  3. Մովսես 7.18։

  4. Մովսես 7.17:

  5. 4 Նեփի 1.12, 16։

  6. Մատթեոս 22․37, 39։

  7. Վարդապետություն և Ուխտեր 82․19։

  8. 4 Նեփի 1․26։

  9. 4 Նեփի 1․45։

  10. Մոսիա 4․12:

  11. Gerard Baker, “A Man for All Seasons at 100,” Wall Street Journal, Feb. 21, 2020, wsj.com.

  12. See Ronald F. Inglehart, “Giving Up on God: The Global Decline of Religion,” Foreign Affairs, Sept./Oct. 2020, foreignaffairs.com; see also Christine Tamir, Aidan Connaughton, and Ariana Monique Salazar, “The Global God Divide,” Pew Research Center, July 20, 2020, especially infographic “Majorities in Emerging Economies Connect Belief in God and Morality,” pewresearch.org.

  13. Վարդապետություն և Ուխտեր 93․2, տես նաև Մորոնի 7․16, 19։

  14. Տես Բոյդ Կ․ Փաքեր, «Քրիստոսի լույսը», Լիահոնա, ապրիլ 2005, 10, տես նաև D. Todd Christofferson, “Truth Endures,” Religious Educator, vol. 19, no. 3 (2018), 6։

  15. «Դառը պտուղ» ասելով, ես օրինակ եմ բերում երեխաների համար հնարավոր բացասական հետևանքները և չի վերաբերում անձամբ երեխաներին։ Աստծո յուրաքանչյուր զավակ թանկ է, և յուրաքանչյուր կյանք ունի անգին արժեք՝ անկախ ծնվելու հանգամանքներից:

  16. Օրինակ՝ տես Pew Research Center, “The Changing Profile of Unmarried Parents,” Apr. 25, 2018, pewsocialtrends.org; Mindy E. Scott and others, “5 Ways Fathers Matter,” June 15, 2016, childtrends.org; and Robert Crosnoe and Elizabeth Wildsmith, “Nonmarital Fertility, Family Structure, and the Early School Achievement of Young Children from Different Race/Ethnic and Immigration Groups,” Applied Developmental Science, vol. 15, no. 3 (July–Sept. 2011), 156–70։

  17. 2 Նեփի 28․26, 28:

  18. Ա Կորնթացիս 12.31

  19. Տես Ալմա 33․22։

  20. Տես Ալմա 4․6-19:

  21. Stephen D. Nadauld, Principles of Priesthood Leadership (1999), 13; տես նաև Ալմա 31.5:

  22. “Faith of Our Fathers,” Hymns, no. 84.

  23. Տես Հովհաննես 3․16։

  24. 2 Նեփի 26․24–25, տես նաև 2 Նեփի 26․33։

  25. Վարդապետություն և Ուխտեր 100․7։