2020
Ընդհանուր ձեռնարկը հասանելի է թվային ձևաչափով
Նոյեմբեր 2020


Ընդհանուր ձեռնարկը հասանելի է թվային ձևաչափով

Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեռնարկի լրամշակման գործընթացը շարունակվում է և թարգմանվում են ընտրված նյութեր 21 հիմնական լեզուներով, որոնք շուտով լույս կտեսնեն։

Անգլերենով նոր ձեռնարկը լույս է տեսել թվային ձևաչափով՝ մարտին և հուլիսին լրամշակված նյութերի լրացուցիչ թողարկումներով: Մինչ այժմ գրքի 38 գլուխներից 16-ը վերաշարադրվել և հրատարակվել են: Մնացած գլուխները կվերանայվեն առաջիկա ամիսների ընթացքում, ներառյալ խմբագրումները՝ ծավալը կրճատելու և ընթերցանության մակարդակը պարզեցնելու համար:

2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովից կարճ ժամանակ անց 32-րդ բաժնի՝ «Ապաշխարություն և եկեղեցու անդամության խորհուրդներ», ինչպես նաև 38.6 բաժնի՝ «Բարոյական հարցերով քաղաքականություն» (որն աջակցում է գլուխ 32-ը) որոշ մասեր կսկսեն հրատարակվել 21 լեզուներով (բացի անգլերենից)։ Լրացուցիչ գլուխները թարգմանվում և պատրաստվում են տպագրության առաջիկա ամիսներին, և, ի վերջո, ամբողջ նյութը հասանելի կլինի 35 լեզուներով:

Թեպետ ձեռնարկը հասանելի է Եկեղեցու կայքում և Ավետարանի գրադարանի հավելվածում, սակայն նյութի հիմնական լսարանը Եկեղեցու ղեկավարներն են: Լրամշակված ձեռնարկը փոխարինում է Ձեռնարկ 1-ին (ցցի նախագահների և եպիսկոպոսների համար) և Ձեռնարկ 2-ին (բոլոր ղեկավարների համար), և ձեռնարկի ողջ տեղեկատվությունը միավորում է մեկ հրատարակության մեջ:

Նոր ձեռնարկի կառուցվածքային շրջանակը փրկության և վեհացման աշխատանքն է, որն ընդգրկում է կենտրոնացման չորս ոլորտներ, երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և օգնում ենք Աստծո աշխատանքին․

  1. Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

  2. Հոգ տանել կարիքավորների մասին

  3. Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

  4. Միավորել ընտանիքները հավերժության համար

Բաժինները կօգնեն ամբողջ աշխարհի ղեկավարներին ծառայել Քրիստոսանման հոգատարությամբ՝ իրականացնելով Եկեղեցու տարբեր ծրագրերը, քաղաքականությունը և ընթացակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարմարեցնելով դրանք տեղական կարիքներին։

Ձեռնարկի թվային հրատարակությունը հնարավորություն է տալիս թարմացումներ և վերանայումներ կատարել Եկեղեցու աճի և քաղաքականության ճշգրտման հետ միասին: Ձեռնարկի մեջ ներառված ճկուն և փոխակերպվող սկզբունքները օգնում են ղեկավարներին և անդամներին արդյունավետորեն կիրառել սկզբունքները և Եկեղեցու ծրագրերը տարբեր չափերի համայնքներում և Սրբերի բազմազան, համաշխարհային համայնքում: