2020
190-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
Նոյեմբեր 2020


190-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում

Անորոշության ֆոնին միլիոնավոր մարդիկ մի պահ խաղաղություն գտան 2020 թվականի հոկտեմբերի 3–4-ը տեղի ունեցած գերագույն համաժողովի ընթացքում: Եկեղեցու ղեկավարները մեր ուշադրությունն ուղղեցին դեպի Հիսուս Քրիստոսը՝ միասնության և սիրո, հույսի ու բժշկման և աստվածային նպատակի խաղաղության ուղերձներով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ ուսուցանեց, թե ինչպես ձեռք բերել Աստծո ժողովուրդ դառնալու օրհնությունները:

«Երբ թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, ինքներդ կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է» [Մորմոն 9․11]»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն (տես էջ 92)

Ելույթ ունեցողներից շատերն անդրադարձան անձնական աճին՝ Հիսուս Քրիստոսին հետևելու, Նրան վստահելու և մեր կամքը Նրան հանձնելու միջոցով:

«Երբ մենք խոնարհաբար դիմենք [Հիսուս Քրիստոսին], Նա կմեծացնի փոխվելու մեր ունակությունը»: Բեքի Քրեյվեն (տես էջ 58)

Կրկին նոր կորոնավիրուսը ազդեց այն ամենի վրա, ինչ մենք տեսանք և լսեցինք համաժողովում: Այնուամենայնիվ, այս լրացուցիչ փորձառությունը մեծ հեռանկար բացեց, քանի որ խոսնակները կենտրոնացան ոչ միայն հույսի վրա, այլև մեր հավերժական երջանկության Աստծո ծրագիրն ավելի լավ հասկանալու վրա։

«Ստուգումները մահկանացու կյանքի դպրոցում կարևոր տարր են մեր հավերժական առաջընթացի համար:… Ես խնդրում եմ, որ մենք … սովորենք արժեքավոր դասեր, որոնք միայն դժվարին փորձառությունները կարող են ուսուցանել մեզ»: Երեց Դեյվիդ Ա. Բեդնար (տես էջ 8)

Աշխարհի տարբեր մասերում կատարվող հասարակական անկարգությունների պատճառով ղեկավարները դատապարտեցին ռասիզմը և բռնությունը: Նրանք կոչ արեցին, որ մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, մեկ դառնանք արդարության մեջ, միասնություն գտնենք բազմազանության մեջ և օգնենք կառուցել բարոյական և սիրող հասարակություն:

«Մենք ապրում ենք ուժեղ պառակտումների մի հատուկ ժամանակում:… Մենք կարող ենք լինել այն ուժը, որը կլավացնի և կօրհնի հասարակությունը որպես մեկ ամբողջություն»: Երեց Քվենթին Լ. Քուք (տես էջ 18)

Հուսով ենք, որ այս թողարկման միջոցով վերապրելով համաժողովը, կրկին կզգաք այն հույսն ու ոգեշնչումը, որն առաջին անգամ զգացել եք, ինչպես նաև առաջիկա ամիսներին նոր գիտելիք կստանաք ձեր ուսումնասիրության շնորհիվ։