2020
Երեց Բրենթ Հ. Նիլսոն
Նոյեմբեր 2020


Երեց Բրենթ Հ. Նիլսոն

Յոթանասունի նախագահություն

Երբ երեց Բրենթ Հ. Նիլսոնի ընտանիքի անդամներից մեկը մի քանի տարով հեռացավ Եկեղեցուց, նա սովորեց այն կարևոր դասերից մեկը, որ Աստծո բոլոր զավակները Փրկիչի սիրո և Նրա Քավության բժշկող զորության կարիքն ունեն:

Իր ընտանիքի հետ Ղուկաս 15-րդ գլուխն ուսումնասիրելիս երեց Նիլսոնը նորովի հասկացավ անառակ որդու առակը:

«Ինչ-որ կերպ ես միշտ ինձ համարում էի այն որդին, որ տանն էր մնացել: … Այդ առավոտ, ես հասկացա, որ ինչ-որ առումով ես անառակ որդին էի»,- ասել է նա։ «Մենք բոլորս զրկված ենք Հոր փառքից (տես Հռովմայեցիս 3.23): Մենք բոլորս մեզ բժշկող Փրկիչի Քավության կարիքն ունենք: Մենք բոլորս մոլորված ենք և մեզ գտնելու կարիքն ունենք»:1

Երեց Բրենթ Հաչ Նիլսոնը Յոթանասունի նախագահության անդամ է հաստատվել 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ փոխարինեց երեց Լ. Ուիթնի Քլեյթոնին, ում շնորհվեց պատվավոր անդամի կոչում։

Երեց Նիլսոնը ծնվել է ԱՄՆ-ի Այդահո նահանգի Բըրլի քաղաքում 1954 թվականի դեկտեմբերի 8-ին: Երիտասարդ տարիքում նա լիաժամկետ միսիա է ծառայել Ֆինլանդիայում։ Նա ամուսնացավ Մարսիա Էն Բրեդֆորդի հետ 1978 թվականի հունիսին՝ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն վեց երեխա։

1978 թվականին Երեց Նիլսոնը Բրիգամ Յանգ Համալսարանից ստացել է անգլերեն հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան։ 1981 թվականին նա Յուտայի Համալսարանից ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Այնուհետև նա մոտ 30 տարի որպես փաստաբան և գործընկեր աշխատել է Այդահոյի (ԱՄՆ) Թվին Ֆոլսի փաստաբանական գրասենյակում:

Երեց Նիլսոնը որպես խորհրդական ծառայել է Խաղաղ օվկիանոսի և Ֆիլիպինների տարածաշրջանում, ինչպես նաև ծառայել է որպես Ֆիլիպինների տարածաշրջանի նախագահ: 2015-2020 թվականներին նա ծառայել է որպես Միսիոներական բաժանմունքի գործադիր տնօրեն:

2009 թվականի ապրիլին Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելուց առաջ նա ծառայել է ծխի երիտասարդ տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, քահանայապետ, ցցի նախագահության խորհրդական, ցցի նախագահ և տարածքային յոթանասունական Այդահոյի տարածաշրջանում։

Հղում

  1. Բրենթ Հ. Նիլսոն, «Սպասելով մոլորվածին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 103։