Հայտարարվել են վեց նոր տաճարներ
Գերագույն համաժողովի կիրակնօրյա ցերեկային նիստի ժամանակ նախագահ Նելսոնը հայտարարեց վեց նոր տաճարների մասին։ Տաճարներ հայտարարվեցին հետևյալ տարածքներում.
-
Տարավա, Կիրիբատի Կիրիբաթին երկիր է, որը բաղկացած է 32 կորալյան կղզիներից և գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ զրոյական միջօրեականի մոտ:
-
Պորտ Վիլա, Վանուատու Վանուատուն երկիր է, որը բաղկացած է Հարավային Խաղաղ օվկիանոսյան շուրջ 80 կղզիներից:
-
Լինդոն, Յուտա (ԱՄՆ) Լինդոնը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիից մոտ 40 մղոն (64 կմ) հարավ:
-
Մեծ Գվատեմալա Սիթի, Գվատեմալա Կենտրոնական Ամերիկայում գտնվող Գվատեմալայում շուտով չորս տաճար է լինելու:
-
Արևելյան Սան Պաոլո, Բրազիլիա Սա կլինի Բրազիլիայում հայտարարված 12-րդ տաճարը:
-
Սանտա Կրուզ, Բոլիվիա Սա կլինի երկրորդ տաճարը Հարավային Ամերիկայի այս երկրում:
2018 թվականին Եկեղեցու նախագահ դառնալուց հետո նախագահ Նելսոնը հայտարարել է 49 նոր տաճարների կառուցման մասին։ Եկեղեցին ներկայումս ունի 230 հայտարարված, կառուցման փուլում գտնվող կամ գործող տաճարներ։