Փոփոխություններ Եկեղեցու ամսագրերում
2021 թվականի հունվարից սկսած մեծ փոփոխություններ տեղի կունենան Եկեղեցու ամսագրերում: Լիահոնան կդառնա ամսագիր չափահաս ընթերցողների համար և կթողարկի մեկ հրատարակություն չափահասների համար ամբողջ աշխարհում։ Երիտասարդների և երեխաների ամսագրերը, որպես անկախ հրատարակություններ, հասանելի կդառնան ամբողջ աշխարհում: Թվային նյութերը և տեղում ստեղծված նյութերով ներդիրները կընդլայնեն և կավելացնեն ավետարանի մասին հասկացողությունն ու աղբյուրները, որոնք հասանելի են Եկեղեցու անդամներին ամենուր:
Ensign անունը կհանվի, երիտասարդների ամսագիրն այժմ կկոչվի Երիտասարդներին զորացնելու համար (կփոխարինի New Era-ն), իսկ Ընկեր անունը կշարունակի մնալ վերնագիր երեխաների ամսագրի համար:
Ամսագրերի այս ճշգրտումները մի քանի օգուտներ կտան ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին․
-
Ոչ անգլախոս երկրներում գտնվող ընտանիքներն առաջին անգամ հնարավորություն կունենան բաժանորդագրվել ամսագրերին, որոնք հատուկ երեխաների և երիտասարդների համար են:
-
Որոշ տարածքներում և լեզուներում նյութը կհրապարակվի ավելի հաճախ, քան անցյալում էր:
-
Համաշխարհային եկեղեցու ընտանիքը կստանա նույն միավորող ուղերձները՝ համաշխարհային ամսագրերի միջոցով: