2020
Հայտարարություն տաճարային արարողության մասին
Նոյեմբեր 2020


Հայտարարություն տաճարային արարողության մասին

Առաջին նախագահությունը 2020 թվականի հուլիսի 20-ին՝ երկուշաբթի օրը, հրապարակել է հետևյալ ուղերձը՝ տաճարային օժտման արարողության փոփոխությունների վերաբերյալ․

«Տաճարային սուրբ ուսմունքները, խոստումները և արարողությունները հնագույն ծագում ունեն և Աստծո զավակներին մատնացույց են անում դեպի Նա, երբ այդ զավակները շարունակում են ուխտեր կապել և ավելին սովորել Աստծո ծրագրի մասին, ներառյալ՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Տաճարային փորձառության մեջ, նույնիսկ արդի պատմության ընթացքում, ուսուցման եղանակները շատ անգամներ ներշնչման շնորհիվ փոխվել են, որպեսզի անդամներն ավելի լավ հասկանան և ապրեն համաձայն նրա, ինչ սովորում են տաճարում:

Տաճարային փորձառության մաս է կազմում Աստծո հետ սրբազան ուխտերի կամ խոստումների կապումը։ Շատերը ծանոթ են այն խորհրդանշական գործողություններին, որոնք տեղի են ունենում կրոնական ուխտեր կապելիս (օրինակ՝ աղոթելը, մկրտության ժամանակ ջրի մեջ անձի ընկղմվելը կամ ամուսնության արարողության ժամանակ ձեռքերը բռնելը): Նման պարզ, խորհրդանշական գործողությունները տեղի են ունենում նաև տաճարային ուխտեր կապելիս:

Հոգ տանելով բոլորի մասին և ցանկանալով բարելավել տաճարային ուսման փորձառությունը՝ նոր փոփոխություններ են թույլատրվել տաճարային օժտման արարողության մեջ: Տաճարային արարողությունների սուրբ բնույթը հաշվի առնելով՝ մենք խնդրում ենք մեր անդամներին և ընկերներին չզբաղվել այս փոփոխությունների վերաբերյալ շահարկումներով կամ հասարակական քննարկումներով: Փոխարենը, մենք հրավիրում ենք, որ Եկեղեցու անդամները շարունակեն սպասել այն օրվան, երբ կարող են վերադառնալ և աղոթքով ու երախտագիտությամբ իրենց լիակատար մասնակցությունն ունենալ տաճարային սուրբ գործում»։