Հայտարարվել են ղեկավարների փոփոխություններ
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ հայտարարվեց Յոթանասունի նախագահության մեկ նոր անդամ, մեկ բարձրագույն իշխանություն յոթանասունական, Նախագահող եպիսկոպոսության մեկ նոր անդամ և չորս նոր Յոթանասունականներ:
Երեց Բրենթ Հ․ Նիլսոնը հաստատվեց Յոթանասունի նախագահության անդամ և փոխարինեց երեց Լ. Ուիթնի Քլեյթոնին, ում շնորհվեց պատվավոր անդամի կոչում։ Երեց Պատրիկ Քիրոնն այժմ ծառայում է Յոթանասունի ավագ նախագահ պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր երեց Քլեյթոնը:
Երեց Դին Մ. Դեյվիսը հաստատվեց բարձրագույն իշխանություն յոթանասունական՝ ազատվելով Նախագահող եպիսկոպոսությունում առաջին խորհրդականի կոչումից։ Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը հաստատվեց և փոխարինեց Երեց Դեյվիսին Նախագահող եպիսկոպոսության առաջին խորհրդականի պաշտոնում, իսկ եպիսկոպոս Լ․ Թոդ Բադջը, ով ազատվեց բարձրագույն իշխանություն յոթանասունականի կոչումից, հաստատվեց Երկրորդ խորհրդական (Եպիսկոպոս Վադելի նախկին կոչումը)։
Երեց Էնրիկե Ռ․ Ֆալաբելլան և երեց Ռիչարդ Ջ․ Մեյնզը նույնպես ազատվեցին բարձրագույն իշխանություն յոթանասունականի իրենց կոչումներից և նրանց շնորհվեց պատվավոր անդամի կոչում։
Նշված ղեկավարների կենսագրությունները կարելի է գտնել այս էջից սկսած: Հայտարարվել են նաև 47 տարածքային յոթանասունականների ազատման և 4 տարածքային յոթանասունականների կոչումների մասին (տես էջ 30):