2023
Դուք ինչպե՞ս կարող եք միսիոներ լինել
Հուլիս 2023


«Դուք ինչպե՞ս կարող եք միսիոներ լինել», Ընկեր, հուլիս 2023, 2-3։

Առաջին Նախագահությունից

Դուք ինչպե՞ս կարող եք միսիոներ լինել

Վերցված է «Քարոզենք խաղաղության ավետարանը» ելույթից, Լիահոնա, մայիս 2022, 6–7, և «Օրինակ եղեք հավատացյալներին» ելույթից, Լիահոնա, նոյ․ 2010, 47–49։

Նկար
Հիսուս Քրիստոսը խոսում է Իր աշակերտների հետ

Տերն ասաց Իր աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք» (Մարկոս 16․15)։ Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու, թե որտեղ կարող է գտնել Հիսուս Քրիստոսի հույսը և խաղաղությունը։ Մեզանից յուրաքանչյուրն ունի սուրբ պատասխանատվություն կիսվելու Հիսուս Քրիստոսի խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն մեզ։

Դուք կարող եք օգնեն ուրիշներին գտնել ավետարանի խաղաղությունը՝

  • Լինելով լավ օրինակ։

  • Հիսուս Քրիստոսին հետևելով, որպեսզի Նրա լույսը կարողանա շողալ ձեր աչքերում։

  • Մեծացնելով ձեր ընկերների շրջանակը։

  • Հրավիրելով ընկերներից մեկին կարդալ Մորմոնի Գիրքը։

  • Հրավիրելով ընկերներից մեկին գնալ Եկեղեցու ժողովին կամ միջոցառման ձեզ հետ։

Դուք նաև կարող եք որոշել միսիա ծառայել, երբ մեծանաք։ Դա կօրհնի ձեզ և շատերին։

Ընկերների շրջան

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Գարթ Բրուների

Ստորև տրված նկարում Երեխաների միության միջոցառման ժամանակ քանի ընկեր ունեն՝

  • Սև մազեր

  • Դեղին վերնաշապիկ

  • Հյուսեր

  • Ակնոց

  • Կանաչ ուսապարկ

  • Կարմիր կոշիկներ

  • Անվասայլակ

  • Ֆուտբոլի գնդակ

Տպել