2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ
Հուլիս 2023


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, հուլիս 2023, 6–7։

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար կամ պարզապես զվարճանալո՛ւ համար։

Հետևեք առաջնորդին

Նկար
Alt text

Նկարները՝ Կետի Դոքրիլի

Գործք Առաքելոց 1–5

Պատմություն․ Հիսուսի մահից հետո Պետրոսը կանչվեց լինելու Տիրոջ Եկեղեցու առաջնորդը։ Այս պատմությունը կարող եք կարդալ էջ 46-ում կամ Գործք Առաքելոց 2–3-ում։

Երգ. «Պաշտպանել ճշմարտությունը» (Children’s Songbook, 159)

Միջոցառում․ Ընտրեք մեկին՝ լինելու առաջնորդ։ Թող առաջնորդը կատարի որևէ գործողություն (օրինակ՝ թռչկոտի մեկ ոտքի վրա կամ պտտվի)։ Մյուսները թող կրկնեն։ Երբ առաջնորդը փոխում է գործողությունը, մյուսները կրկնում են նոր գործողությունը։ Բոլոր երեխաները թող հերթով լինեն առաջնորդ։

Կրկին մաքուր

Նկար
Alt text

Գործք Առաքելոց 6–9

Պատմություն․ Սողոս անունով մի մարդ փորձում էր կործանել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։ Ապա նա ապաշխարեց և փոխեց իր կյանքը։ Նա դարձավ միսիոներ և մարդկանց ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ Նա հայտնի դարձավ որպես Պողոս։ (Տես Գոր․ 9․1–20։)

Երգ․ «Գիտեմ, Հայրս ապրում է» (Մանկական երգեր, 59)

Միջոցառում․ Ձեր ձեռքերը կեղտոտեք ինչ-որ բանով։ Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ ձեր ձեռքերը կեղտոտ են լինում։ Ապա լվացեք ձեր ձեռքերը օճառով և ջրով։ Մեր ձեռքերը լվանալը նման է ապաշխարությանը։ Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք մեղք գործելուց հետո ապաշխարել և կրկին մաքուր լինել։

Միսիոներական մարտահրավեր

Նկար
Alt text

Գործք Առաքելոց 10–15

Պատմություն Բառնաբասը և Պողոսը միսիոներներ էին (տես Գործք Առաքելոց 13․2–4)։ Նրանք մարդկանց ուսուցանում էին Փրկչի մասին։ Միսիոներներն այսօր ևս մարդկանց սովորեցնում են Նրա մասին։

Երգ. «Պատմիր ինձ Հիսուսի մասին» (Children’s Songbook, 57)

Միջոցառում․ Ընտրեք մարտահրավեր 38-39 էջերից՝ միասին կատարելու համար, ինչպես օրինակ՝ հարևանին ծառայելը։ Ինչպե՞ս կարող եք միսիոներ լինել այժմ։

Ձեր նկարը

Նկար
Alt text

Գործք Առաքելոց 16–21

Պատմություն․ Պողոս Առաքյալն ուսուցանում է, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք (տես Գոր․ 17․28–29)։ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին։ Նա մեզանից յուրաքանչյուրին տվել է տարբեր պարգևներ և տաղանդներ։

Երգ․ «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)

Միջոցառում․ Նկարեք ինքներդ ձեզ։ Վերևում գրեք՝ «Զավակն եմ ես Աստծո»։ Նկարի շուրջ գրեք կամ նկարեք բաներ, որոնք դուք սիրում եք անել։ Դուք ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր տաղանդները՝ ուրիշներին օգնելու համար։

Տպել