2023
Այդ ամենը սկսվեց բեյսբոլի դաշտում
Հուլիս 2023


«Այդ ամենը սկսվեց բեյսբոլի դաշտում», Ընկեր, հուլիս 2023, 32։

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Այդ ամենը սկսվեց բեյսբոլի դաշտում

Լյուսի Սթիվենսոն Էվելի հարցազրույցից:

Նկար
Alt text

Նկարները՝ Բրայան Մայքլ Վիվերի

Երբ 13 տարեկան էի, մի քանի ընկերների հետ խաղում էի բեյսբոլի թիմում։ Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէի, բայն թիմակիցներիցս երկուսն անդամներ էին։ Նրանք երկվորյակներ էին։ Նրանց անուններն էին Ռոբ և Լեյն։

Մի օր փորձի ժամանակ նրանք հրավիրեցին ինձ մասնակցել ընտանեկան երեկոյի իրենց ընտանիքի հետ։ Ես չգիտեի, թե ինչ էր ընտանեկան երեկոն, ուստի, ես հարցեր տվեցի դրա մասին։ Նրանք ասացին ինձ, որ մենք կսովորենք եկեղեցու մասին և երգեր կերգենք։ Դա ինձ այնքան էլ չոգևորեց։ Բայց նրանք խոստացան, որ հյուրասիրության ժամանակ քաղցրավենիք կլինի, ուստի, ես որոշեցի գնալ։

Իմ ընտանիքն այցելեց նրանց տուն ընտանեկան երեկոյի առիթով։ Ես չափազանց տարբերվող զգացում ունեցա։ Ես չգիտեի, թե ինչ էր դա, բայց կարծես ծանոթ զգացում էր։ Լավ զգացողություն էր։ Մայրս նույնպես նման զգացողություն ունեցավ։

Այդ ժամանակ ես չգիտեի, որ մայրս Եկեղեցու անդամ էր։ Երիտասարդ տարիքում նա մկրտվել էր։ Բայց նա գրեթե երբեք եկեղեցի չէր հաճախել։

Այդ երեկոյից հետո մայրս նորից սկսեց եկեղեցի գնալ։ Ես գնում էի նրա հետ՝ ավելին սովորելու համար։ Մի քանի ամիս անց Ռոբի և Լեյնի հայրը մկրտեց ինձ։

Ես անչափ երախտապարտ եմ, որ Ռոբը և Լեյնը բավականաչափ մտահոգ էին ինձ համար՝ կիսվելու ավետարանով։ Այսօր ես օրհնված եմ ունենալու հավերժական ընտանիք։ Եվ այդ ամենը սկսվեց բեյսբոլի դաշտում։

Ռոբի և Լեյնի նման՝ դուք հզոր ազդեցություն ունեք ուրիշների վրա։ Դուք կարող եք շատ բան փոխել ձեր ընտանիքում։ Դու կարող եք ավետարանով կիսվել ձեր ընկերների հետ։

Տպել