2023
Բենիամինը խոսում է ընտանեկան պատմության մասին
Հուլիս 2023


«Բենիամինը խոսում է ընտանեկան պատմության մասին», Ընկեր, հուլիս 2023, 36-37։

Բենիամինը խոսում է ընտանեկան պատմության մասին

Բենիամինը Բուենոս Այրեսից է (Արգենտինա)։ Մենք որոշ հարցեր տվեցինք նրան ընտանեկան պատմության վերաբերյալ։

Նկար
Ձեռքերը ծալած նստած տղա

Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ընտանեկան պատմությամբ։

Ես սկսեցի ընտանեկան պատմությամբ զբաղվել հայրիկիս հետ։ Մենք անում էինք դա միասին ամեն կիրակի։ Հայրս օգնեց ինձ սովորել, թե ինչպես օգտագործել FamilySearch-ը։ Ես փորձում ու փորձում էի։ Այժմ ես կատարում եմ ընտանեկան պատմության աշխատանքը հայրիկիս կամ զարմուհի Ժասմինայի հետ։

Նկար
Տղան նստած է համակարգչի մոտ

Ի՞նչն է ձեզ դուր գալիս ընտանեկան պատմության մեջ։

Ես սիրում եմ գտնել նոր մարդկանց և ավելացնել նրանց իմ տոհմածառի վրա։ Նախ, ես գտնում եմ հին գրանցումները։ Ապա փնտրում եմ իմ նախնիների անունները։ Գտնում եմ նրանց ծննդյան ամսաթիվը և վայրը։ Ես գտնում եմ նաև այլ վայրերը, որտեղ նրանք ապրել են։

Ի՞նչ եք իմացել ձեր նախնիների մասին։

Ես իմացա, որ նախնիներս սերում են Իտալիայից և Գերմանիայից։ Իտալացի նախնիներիցս մեկն ունի եղբորս անունը։ Իմ եղբոր անունն է Սանտիագո, որն իտալերեն արտասանվում է Ջա՛կոմո։ Ես նաև իմացա, որ մեն ազգանունն այլ կերպ էր գրվում։

Նկար
Տղան բռնել է Երկրի գլոբուսը

Ինչպե՞ս եք օգնում ուրիշներին զբաղվել ընտանեկան պատմությամբ։

Ես օգնում եմ տատիկիս օգտագործել FamilySearch-ը։ Ես սովորեցրի նրան, թե ինչպես ավելացնել հուշեր։ Նաև օգնել են նրան ավելացնել մարդկանց տոհմածառի վրա։ Նրա որոշ բարեկամներ ունեին շատ անուններ։ Դրանք բոլորը գրանցելու համար երկար ժամանակ պահանջվեց։ Բայց ես իսկապես ուրախ էի, որ կարողացա օգնել նրան սովորել օգտագործել FamilySearch-ը, ճիշտ ինչպես հայրս օգնեց ինձ։

Նկար
Հեռախոս, որի էկրանին ձեռքը թափահարող տղայի նկարն է

Ընտանեկան պատմության ի՞նչ նախագծեր եք ցանկանում անել հաջորդիվ։

Ես ցանկանում եմ տեսագրություններ պատրաստել իմ ընկերների և ընտանիքի համար՝ օգնելու նրանց սովորել, թե ինչպես օգտագործել FamilySearch-ը։ Սկզբում ես սովորելու շատ բան ունեի։ Ես ուզում եմ սովորեցնել ուրիշներին, որպեսզի նրանք կարողանան նույնն անել։

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Լաուրա Զարինի

Տպել