2023
Հավատքի աշտարակը
Հուլիս 2023


«Հավատքի աշտարակը», Ընկեր, հուլիս 2023, 10-11։

Հավատքի աշտարակը

Դաշանելն ուզում էր, որ Քրիստոսի հանդեպ իր հավատքը լիներ մեծ և ամուր։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ջամայկայում։

Նկար
Քույրերն ու եղբայրները բաժակները դնում են իրար վրա, մինչ միսիոներները դիտում են։

Դաշանելն օգնեց ավագ եղբորը ջեռոցից հանել ընկույզով հացը։ Այն անուշ բույր ուներ։

Ապա նա լսեց դռան թակոցը։ «Միսիոներներն այստեղ են»,- գոչեց նրա քույրը։

Դաշանելը վազեց դեպի դուռը։ Նա շատ էր ուրախանում, երբ գալիս էին միսիոներները։ Նա միշտ լավ զգացում էր ունենում, երբ նրանք այցելում էին։ Երբեմն նրանք խաղեր էին բերում իր և ընտանիքի մյուս երեխաների համար։

«Թայրելը նորից ընկույզով հաց է պատրաստել»,- ասաց Դաշանելը։ Նրա եղբայրը սիրում էր ընթրիք պատրաստել միսիոներների համար։

«Ես անհամբեր սպասում եմ, որ փորձեմ մի կտոր»,- ասաց երեց Քոլասը։ Նա և երեց Յուսակին ներս էին մտել և նստել գետնին։ Դաշանելը, նրա եղբայրը, քույրը և մայրը նստեցին նրանց դիմաց։

«Այսօր ի՞նչ դաս ենք անելու», - հարցրեց Դաշանելը։

Երեց Յուսակին հանեց բաժակներ։ «Մենք կառուցելու ենք հավատքի աշտարակ։ Այս բաժակներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի բան, որը մենք կարող ենք անել՝ զարգացնելու Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքը»։

Երեց Յուսակին սկսեց բաժակներով աշտարակ կառուցել։ Դաշանելը տեսավ, որ բաժակների վրա գրված էին «աղոթք», «սուրբ գրությունների ուսումնասիրություն» և «եկեղեցի» բառերը։

«Սրանք այն բոլոր բաներն են, որոնք դուք խնդրել եք մեզ անել որպես ընտանիք»,- ասաց նա։

«Ճիշտ է»,- ասաց երեց Քոլասը։ «Երբ դուք անում եք այս ամենը, դուք կառուցում եք ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոսը։

Դաշանելը և նրա քույրն ու եղբայրը հերթով բաժակներով կառուցում էին իրենց աշտարակները, մինչ նրանք լսում էին դասը։

Միսիոներների գնալուց հետո Դաշանելը խորհում էր նրանց ուսուցանածի շուրջ։ Նա ուզում էր, որ Քրիստոսի հանդեպ իր հավատքը լիներ մեծ և ամուր, ինչպես իր կառուցած աշտարակը։

Մինչ ամիսներն անցնում էին, Դաշանելը շարունակում էր ավելի շատ բան սովորել միսիոներներից ավետարանի վերաբերյալ։ Նա սկսեց եկեղեցի գնալ իր ընտանիքի հետ։ Նա պատկերացնում էր, որ իր հավատքի աշտարակը գնալով ավելի ու ավելի էր բարձրանում։

Մի օր միսիոներների հեռանալուց հետո Դաշանելը խոսեց մայրիկի հետ։ «Կարո՞ղ եմ ես մկրտվել»,- հարցրեց նա։

«Վստա՞հ ես, որ պատրաստ ես»,- հարցրեց մայրիկը։

«Այո»,- ասաց Դաշանելը։ «Ես ուզում եմ հետևել Հիսուսին»։

«Լավ»,- ասաց մայրիկը։ «Եթե ցանկանում ես, կարող ես մկրտվել»։

Դաշանելի եղբայրը և քույրը նույնպես ընտրեցին մկրտվել։ Մայրիկն ասաց, որ նա դեռ պատրաստ չէր մկրտվելու։

Նկար
Միսիոները մկրտում է աղջկան

Իրենց մկրտության օրը Դաշանելը, նրա քույրն ու եղբայրը հագել էին սպիտակ հագուստներ։ Նրանք համբերատար սպասում էին, որ մկրտվեին։

Երբ եկավ Դաշանելի հերթը, երեց Յուսակին օգնեց նրան մտնել ջուրը։ Ապա նա ասաց մկրտության աղոթքը և ընկղմեց նրան ջրի մեջ։ Երբ Դաշանելը դուրս եկավ ջրից, նա անդադար ժպտում էր։ Նա երջանիկ էր ու մաքուր։ Նա չէր ցանկանում երբևիցե մոռանալ այդ զգացումը։

Դաշանելը շարունակեց անել բաներ, որոնք կամրացնեին իր հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Նա կարդում էր սուրբ գրություններն իր ընտանիքի հետ։ Նա աղոթում էր Երկնային Հորը։ Նա բարի գործեր էր անում ուրիշների համար։ Եվ նա հիշում էր, թե ինչ էր զգացել մկրտվելիս։ Նա ցանկանում էր, որ մայրիկը նույնպես ունենար այդ զգացումը։

«Մամ, ինչո՞ւ դու չես մկրտվում»,- մի օր հարցրեց Դաշանելը։

Մայրը լուռ էր մի պահ։ «Դու լավ օրինակ ես եղել ինձ համար։ Իսկ այժմ ես պետք է օրինակ լինեմ քեզ համար»,- ասաց նա։ «Ես նույնպես ուզում եմ մկրտվել»։

Մայրիկի մկրտության օրը Դաշանելը շատ ուրախ էր։ Երբ մայրիկը դուրս եկավ ջրից, բոլորը ժպտում էին։ Այժմ Դաշանելի ամբողջ ընտանիքը կարող էր միասին կառուցել իրենց հավատքի աշտարակը։

Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի

Տպել