2023
Ճաշին՝ քյաբաբ
Հուլիս 2023


«Ճաշին՝ քյաբաբ», Ընկեր, հուլիս 2023, 12-13։

Ճաշին՝ քյաբաբ

«Այդ ի՞նչ տարօրինակ բան ես ուտում»։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Ճաշի սեղանի շուրջ նստած տղա

Ռոյը նստեց սեղանի մոտ և բացեց իր ճաշի պայուսակը։ Նրա ընտանիքը նոր էր տեղափոխվել, և սա նրա առաջին օրն էր իր նոր դպրոցում։ Նրա մայրը պատրաստել էր իր սիրած հայկական ուտեստը՝ քյաբաբ։ Նա մեծ ախորժակով պատրաստվում էր ուտել այն։

Ռոյը բացեց թղթով փաթաթած քյաբաբը։ Այն նման էր երկար, բարակ կոլոլակի։ Նա շատ էր սիրում մսին ավելացված համեմունքների բույրը։ Իսկ մեջտեղի անցքը փոքրիկ սուլիչ էր հիշեցնում։ Նա մոտեցրեց շրթունքները և փչեց։ Ապա նա կծեց։ Համե՜ղ էր։

«Հե՜յ»,- կանչեց սեղանի մյուս կողմում նստած մի տղա։ «Այդ ի՞նչ տարօրինակ բան ես ուտում»։

Ռոյը զգաց, որ կարմրեց։ «Սա իմ լանչն է»։

«Լա՜վ, բայց դա այդքան էլ լավ տեսք չունի»։ Տղան ծիծաղեց։

Ռոյը չգիտեր՝ ինչ ասել։ Նա չգիտեր, որ այստեղ ուրիշ ոչ մեկը քյաբաբ չէր կերել։ Նա չէր ցանկանում, որ նրանք կարծեին, թե ինքը տարօրինակ էր։ Ուստի, նա մի կողմ դրեց իր ճաշը և դուրս վազեց ընդմիջման։

Դպրոցից հետո Ռոյը գտավ մայրիկին արկղերը բացելիս։

«Ես այլևս չեմ ուզում քյաբաբ դպրոց տանել»,- ասաց Ռոյը։

«Ինչո՞ւ»,- հարցրեց մայրիկը։ «Դա քո սիրած ուտեստն է»։

Ռոյը պատմեց նրան դպրոցում պատահածը։ «Ես շատ ամաչեցի»։

«Ցավում եմ, որ նման բան է կատարվել»,- ասաց մայրիկը։ «Շատերն այստեղ երբեք քյաբաբ չեն կերել։ «Ի՞նչ կլիներ, եթե մենք երեխաներին փորձելու հնարավորություն տայինք։

«Ինչո՞ւ»,- հարցրեց Ռոյը։ «Նրանք չեն ուտի»։

«Դե, չես կարող իմանալ, մինչև չհարցնես։ Գիտեմ՝ դժվար է գտնել նոր ընկերներ։ Բայց մենք բոլորս Աստծո զավակներն ենք։ Երբեմն մենք պետք է պարզապես ավելի լավ ճանաչենք միմյանց»։

Ռոյը մտածեց այդ մասին։ Նա չէր ուզում, որ ծիծաղեն իր վրա։ Բայց նա ուզում էր երեխաներին ճաշի ժամանակ ավելի լավ հնարավորություն տալ հասկանալու։ Եվ քյաբաբն իսկապես համեղ էր։

Նա գլխով արեց։ «Լավ։ Արի շատ պատրաստենք»։

Հաջորդ օրը լանչի ժամին նա խորը շունչ քաշեց։ Նա նստեց իր վրա ծիծաղող տղայի կողքին։

Ռոյը բացեց ճաշի իր պայուսակը։ «Ձեզանից որևէ մեկը կցանկանա՞ փորձել հայկական ուտեստ»։

Երեխաները հավաքվեցին Ռոյի քյաբաբի շուրջը։

«Ես կփորձեմ մի փոքր»,- ասաց տղան։

«Ես նույնպես»,- ասաց մի աղջիկ։ Ռոյը հերթով փոխանցեց քյաբաբը, որպեսզի բոլորը կարողանային փորձել։ Ապա բոլորը մի փոքր փորձեցին։

«Սա շատ համեղ է»,- ասաց տղան։ «Ինչպե՞ս է այն կոչվում»։

«Քյաբաբ»,- ասաց Ռոյը։

«Հոյակա՜պ է»: Տղան ժպտաց։ «Ես Ջոնն եմ։ Ցանկանո՞ւմ ես խաղալ դասամիջոցին»։

Ռոյը միայն կարողացավ գլխով անել լիքը բերանով։ Նրա մայրը ճիշտ էր․ նրանք բոլորը նույնպես Աստծո զավակներն են։ Ի վերջո, կիսվելն օգնեց նրան ընկերներ ձեռք բերել։

Նկար
Alt text

Նկարը՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել