2023
Հիսուսի հետևորդները Նեպալում
Հուլիս 2023


«Հիսուսի հետևորդները Նեպալում», Ընկեր, հուլիս 2023, 16-17։

Հիսուսի հետևորդները Նեպալում

Ծանոթացե՛ք Սամյոգի հետ

Նկար
Գլխարկով տղայի լուսանկար

Սամյոգի մասին

Նկար
Ժպտացող տղա՝ ծաղկամանով ծաղիկը ձեռքին

Տարիքը՝ 9

Բնակության վայրը՝ Բագմատի նահանգ (Նեպալ)

Լեզուները՝ նեպալերեն, անգլերեն

Նպատակները և երազանքները՝ 1) Դառնալ օդաչու։ 2. Հետևել Հիսուս Քրիստոսին։ 3) Առաջնեկին կոչել «Սրիջալ», ինչը նշանակում է մաքրություն։

Ընտանիքը՝ Սամյոգ, Աամա (մայրիկ), Բուբա (հայրիկ) և երկու դիդի (ավագ քույրեր)

Ինչպես է Սամյոգը հետևում Հիսուսին

Նկար
Պուրակում խաղացող տղայի լուսանկար

Նեպալում քչերն են քրիստոնյա։ Շատերը ընդհանրապես քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին։ Սամյոգը սիրում է պատմել ուրիշներին Հիսուսի մասին։

Մի անգամ Սամյոգի դպրոցում տեղի ունեցավ Սուրբ ծննդյան տոնակատարություն՝ օգնելու աշակերտներին սովորել աշխարհի տարբեր տոների մասին։ Սամյոգը կիսվեց, որ ինքը քրիստոնյա է։ Նա պատասխանեց Հիսուսի վերաբերյալ իր ուսուցիչների և դասարանցիների հարցերին։

«Ես ուզում եմ հետևել Հիսուս Քրիստոսին իմ ողջ կյանքում»,- ասաց Սամյոգը։

Ինչ է սիրում Սամյոգը

Նկար
Հյուրասենյակ, ափսե հավի մսով և մի կտոր տորթ

Պատմություն Հիսուսի մասին՝ Երբ Նա մահացավ մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ

Վայրը՝ Իր տան հյուրասենյակը

Երեխաների միության երգը՝ «Հետևիր Մարգարեին» (Children’s Songbook, 110–11)

Ուտելիք՝ Տորթ և կուկուրա (հավ)

Գույները՝ Նարնջագույն և կապույտ

Դպրոցական առարկաները՝ Բնագիտություն և մաթեմատիկա

Նկար
Alt text

Նկարները՝ Ահարոն Քուշլիի

Տպել