2023
Ողջույննե՜ր Նեպալից
Հուլիս 2023


«Ողջույննե՜ր Նեպալից» Ընկեր, հուլիս 2023, 18-19։

Ողջույննե՜ր Նեպալից

Իմացեք, թե ինչպես են ապրում Երկնային Հոր զավակները ամբողջ աշխարհում:

Նկար
Alt text

Նկարները՝ Բրենա Վոնի

Նեպալը պետություն է Հարավային Ասիայում։ Այնտեղ բնակվում է շուրջ 30 միլիոն մարդ։

Հատուկ դրոշ

Նկար
Alt text

Նեպալը միակ երկիրն է, որի դրոշը ուղղանկյուն չէ։ Դրա վրա պատկերված են արևն ու լուսինը։

Էվերեստ լեռը

Նկար
Alt text

Նեպալում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը, որի բարձրությունը 29032 ֆուտ (8849 մ) է։ Ավելի քան 6000 մարդ բարձրացել է մինչև գագաթը։

Հինդու ընկերներ

Նկար
Alt text

Նեպալում մարդկանց մեծ մասը հետևում է հինդուիզմին։ Այս կրոնում կովերը սուրբ կենդանիներ են, որոնց հետ հարգանքով են վերաբերվում։

Դալ Բհաթ

Նկար
Alt text

Ամեն օր մարդիկ ուտում են դալ (ոսպ) և բհաթ (բրինձ)։ Նրանք հաճախ դրա հետ այլ կերակուրներ են ուտում, օրինակ՝ բանջարեղենային ապուրներ և թթու դրած բանջարեղեն։

Մորմոնի Գիրքը

Նկար
Alt text

Ամբողջ Մորմոնի Գիրքը նեպալերենով առաջին անգամ հրատարակվել է 2017 թվականին։ Եկեղեցու անդամներն այնքա՜ն ուրախ էին։

Տպել