2023
Հիսուսը խնդրեց մեզ կիսվել ավետարանով
Հուլիս 2023


«Հիսուսը խնդրեց մեզ կիսվել ավետարանով», Ընկեր, հուլիս 2023, 24–25։

Պատմություններ Հիսուսի մասին

Հիսուսը խնդրեց մեզ կիսվել ավետարանով

Հեռացրեք այս էջը և ծալեք այն կիսով չափ: Ապա բարձր պահեք նկարը` մինչ կպատմեք պատմությունը:

Նկար
alt text

Հարություն առնելուց հետո Հիսուսն այցելեց Իր Առաքյալներին։ Նա տվեց նրանց ձուկ և հաց։

Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»։

Պետրոսն ասաց՝ այո։ Ապա Հիսուսն ասաց․ «Արածեցրո՛ւ իմ գառներին»։

Հիսուսը ևս երկու անգամ հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»։

Պետրոսը երկու անգամն էլ ասաց՝ այո։ Հիսուսն էլ երկու անգամ ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։

Պետրոսը հասկացավ, որ Հիսուսը խնդրում էր նրան կիսվել ավետարանով։ Հիսուսը մեր Հովիվն է, և մենք Նրա ոչխարներն ենք։

Մենք ցույց ենք տալիս մեր սերը Հիսուսի հանդեպ՝ օգնելով ուրիշներին սովորել Նրա մասին և հետևել Նրան։

Տպել