2023
Քաջալերանք Սուրբ Հոգուց
Հուլիս 2023


«Քաջալերանք Սուրբ Հոգուց», Ընկեր, հուլիս 2023, 29։

Գրված է ձեր կողմից

Քաջալերանք Սուրբ Հոգուց

Նկար
Alt text

Նկարը` Թոբի Նյուսոմի

Երբ ես փոքր էի, բժիշկները ծնողներիս ասացին, որ ես ընտրովի մուտիզմ ունեմ։ Սա հոգեշարժային խանգարման ախտանիշ է, որը դժվարացնում է ուրիշների հետ խոսելը։ Ես կարողանում էի խոսել միայն ընտանիքիս անդամների հետ։

Ես անընդհատ անհանգստություն էի զգում, հատկապես, եթե ինչ-որ մեկը խոսում էր ինձ հետ։ Աղոթելը միշտ օգնել է ինձ ավելի լավ զգալ և հանգստացրել է ինձ։ Ես նաև օգնության համար դիմում էի դպրոցի հատուկ մասնագետին։ Բայց ինձ թվում էր, որ ինձ մոտ ոչ մի առաջընթաց չկար։ Ես գրեթե հուսալքված էի, բայց շարունակում էի հավատալ։

Մոտենում էր իմ ութերորդ տարեդարձը։ Իմ ծնողները հորդորեցին ինձ կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել՝ օգնելու ինձ որոշել, թե արդյոք ուզում եմ մկրտվել։ Ամեն երեկո ես աղոթում էի և հարցնում, թե արդյոք պետք է մկրտվել։ Ես միշտ ստանում էի նույն պատասխանը․ ջերմ, հանգիստ մի զգացում իմ սրտում։ Ես գիտեի, որ Սուրբ Հոգին ասում էր ինձ, որ մկրտվելը ճիշտ ընտրություն է։

Երբ իմ մկրտությունից հետո ինձ տրվեց Սուրբ Հոգու պարգևը, ես լսեցի հույս, սեր և քաջալերանք արտահայտող խոսքեր։ Ես գիտեի, որ Սուրբ Հոգին կմխիթարի ինձ և կքաջալերի։

Ես որոշեցի փորձել խոսել իմ լավագույն ընկերոջ՝ Չարլիի հետ։ Ես փորձեցի ամբողջ շաբաթ, բայց դա շատ դժվար էր։ Բայց մի օր ես և Չարլին մենակ էինք դպրոցի պարտեզում։ Ես լուռ աղոթեցի իմ հոգում։ Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ գոնե մեկ բառ ասել։

Դրանից հետո ես բացեցի իմ բերանն ու ասացի․ «Հեյ, Չարլի»։ Նա շատ զարմացած էր։ Ես շատ երջանիկ էի։

Այդ օրվանից հետո ավելի հեշտ էր նպատակների հասնելը։ Շուտով ես խոսում էի գրեթե բոլորի հետ։ Ես երախտապարտ եմ, որ Սուրբ Հոգին քաջալերեց ինձ խոսել Չարլիի հետ։

Տպել