2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ փոքրիկների համար
Հուլիս 2023


Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար, Ընկեր, հուլիս 2023, 49։

Նոր Կտակարան

Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար

Նկար
Alt text

Գործք Առաքելոց 1–5

Օգնեք ձեր փոքրիկներին ասել. «Ես կարող եմ հետևել մարգարեին»։ Ցույց տվեք նրանց նախագահ Նելսոնի նկարը և երգեք «Հետևեք մարգարեին» երգի կրկներգը (Children’s Songbook, 110-11)։ Խոսեք մի ժամանակի մասին, երբ հետևել եք մարգարեին։

Գործք Առաքելոց 6–9

Հավաքեք ձեր փոքրիկներին ձեր շուրջը և անջատեք սենյակի լույսերը։ Օգտագործեք լապտերը՝ նրանց ամբողջ սենյակով ուղղորդելու համար։ Բացատրեք, որ Սուրբ Հոգին նման է լապտերի, քանի որ Նա կարող է առաջնորդել մեզ և ցույց տալ ուղին։

Գործք Առաքելոց 10-15

Ձեր փոքրիկների հետ դիտեք տարբեր մաշկի գույներ, մարմնի կառուցվածքներ և ֆիզիկական կարողություններ ունեցող երեխաների նկարներ։ Բացատրեք, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին։ Օգնեք ձեր փոքրիկներին իրենց ձեռքերով սիրտ պատկերել և պահել նկարների կողքին։

Գործք Առաքելոց 16–21

Օգնեք ձեր փոքրիկներին պատրաստել միսիոներական անվանանշան, որի վրա գրված կլինի իրենց անունը և Եկեղեցու ամբողջական անունը։ Բացատրեք, որ միսիոներները մարդկանց սովորեցնում են Հիսուսի մասին։ Ամրացրեք անվանանշանները և օգնեք ձեր փոքրիկներին ասել, թե ինչու են սիրում Հիսուսին։

Տպել