2023
Միսիոներական մարտահրավեր
Հուլիս 2023


«Միսիոներական մարտահրավեր», Ընկեր, հուլիս 2023, 38-39։

Զվարճալի բաներ

Միսիոներական մարտահրավեր

Նկար
Alt text

Նկարները` Սեմմի Ֆրանսիզի

Սովորեք, թե ինչ են անում միսիոներները։ Ապա հետևեք ուղուն և կատարեք մարտահրավերը։

Միսիոներները հանդիպում են նոր մարդկանց և զրուցում նրանց հետ։

Ծանոթացեք ձեր դասարանում կամ հարևանությամբ ապրող մեկի հետ, ում դուք չեք ճանաչում։

Որոշ միսիոներներ սովորում են նոր լեզու։

Սովորեք ասել մի քանի բառ նոր լեզվով։ Գուցե սովորեք ասել «Հիսուսը սիրում է ինձ» կամ «Աստծո զավակն եմ»։

Միսիոներները կիսվում են իրենց տաղանդներով։ Ոմանք եկեղեցում նվագում են դաշնամուր, սովորում են սուրբ գրություններ, որպեսզի կիսվեն դրանցով կամ օգտագործում են այլ տաղանդներ՝ օրհնելու ուրիշներին։

Մտածեք ձեր ունեցած տաղանդի մասին։ Ապա օգտագործեք այդ տաղանդը՝ ծառայելով որևէ մեկին։

Միսիոներները աղոթում են ուրիշների համար։

Մտածեք ձեզ ծանոթ երկու կամ երեք մարդու մասին և աղոթեք նրանց համար։ Խնդրեք Երկնային Հորը օրհնել նրանց։

Միսիոներները ուրիշներին սովորեցնում են Հիսուս Քրիստոսի մասին։

Պատմեք ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին մի բան, որ սովորել եք Հիսուսի մասին Երեխաների միությունում։

Տպել