2023
Մաքրենք այգին
Հուլիս 2023


«Մաքրենք այգին», Ընկեր, հուլիս 2023, 4-5։

Մաքրենք այգին

«Ո՞ւմ կարող ենք հրավիրել օգնելու մեզ»։

Այս պատմությունը տեղի է ունեցել Անգլիայում։

Նկար
Մայր և որդի՝ այգեգործական ձեռնոցներով և գործիքներով

Հովնանն ավարտեց ուտելիքի վերջին պատառը և ժպտաց։ Ընթրիքը միշտ ավելի զվարճալի էր լինում, երբ գալիս էին միսիոներները։

«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսվել ծառայության մասին ուղերձով»,- ասաց Քույր Քերլը։ «Ինչո՞ւ է կարևոր ծառայել ուրիշներին»։

«Քանի որ դա ուրախացնում է Հիսուսին»,- ասաց Էլիզան՝ Հովնանի փոքր քույրը։

«Դու իրավացի ես։ Դա Նրան շատ է ուրախացնում։ Եվ երբ մենք օգնում ենք ուրիշներին, դա մեզ նույնպես ուրախացնում է»,- ասաց Քույր Քրիսթենսենը։ «Դուք գիտե՞ք որևէ մեկին, ով օգնության կարիք ունի»։

Հովնանը մի պահ մտածեց։ «Ես չեմ կարողանում մտաբերել որևէ անձնավորության, բայց մեր դպրոցի այգին օգնության կարիք ունի»։

«Հրաշալի գաղափար է»,- ասաց մայրիկը։

Հովնանի դպրոցն ուներ այգի, որտեղ նրանք կազմակերպում էին բացօթյա միջոցառումներ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք հոգ չէր տարել այգու մասին։ Թփերը չափից շատ էին մեծացել։ Այգին լցված էր նաև մոլախոտով։

«Մենք կցանկանայինք օգնել ձեզ այդ հարցում»,- ասաց Քույր Քերլը։ «Ո՞ւմ կարող ենք հրավիրել օգնելու մեզ մաքրել այն»։

«Մեր զարմիկներին»,- ասաց Հակոբը՝ Հովնանի եղբայրը։

«Եվ Երեխաների միության մեր դասարանին»,- ասաց Հովնանը։

Հաջորդ օրը մայրիկը դպրոցում խոսեց մեկի հետ, որպեսզի թույլտվություն ստանար։ Այգին մաքրելու համար նրանք մի օր ընտրեցին։ Ապա մայրիկն օգնեց Հովնանին և իր քրոջն ու եղբորը՝ կանչելու նրանց զարմիկներին և Երեխաների միության դասարանին։

Մի քանի շաբաթ անց, Հովնանը և իր ընտանիքը հանդիպեցին միսիոներներին դպրոցում։ Այնտեղ էին նաև նրանց զարմիկներն ու Երեխաների միության ընկերները։ Գործի անցնելու ժամանակն էր։

Հովնանը հագավ մի զույգ մեծ ռետինե այգեգործական ձեռնոցներ։ «Նայի՛ր, մայրիկ։ Ես մեծ ձեռքեր ունեմ»։

Մայրը ծիծաղեց։ «Այդ մեծ ձեռքերով դու կարող ես էտել թփերը»։

Նա Հովնանին տվեց էտելու գործիքը, որը նման էր մի մեծ մկրատի։ Ապա նա օգնեց որդուն կտրել չորացած ճյուղերը։

«Սա զվարճալի է»,- ասաց Հովնանը։

Նկար
Աղջիկը և քույր միսիոներները բահերով

Մինչ Հովնանը էտում էր, Էլիզան օգնում էր փորել այգին։ Հակոբն օգնեց հայրիկին նոր բույն պատրաստել թռչունների համար։ Մյուսները հավաքում էին մոլախոտը և հավաքում փայտերը։ Այդ ամենը նրանք հավաքում էին պոլիէթիլենային մեծ տոպրակների մեջ։ Նույնիսկ Հովնանի կրտսեր եղբայրը՝ Էզրան, օգնում էր քարեր հավաքելով։

Շուտով այգին մաքուր էր։ Հովնանը հաշվեց իրենց լցրած տոպրակները։ «Ահա 13 տոպրակ»,- ասաց նա։ «Մենք շատ աղբ հավաքեցինք»։

Քույր Քրիսթենսենը ժպտաց։ «Այժմ մենք ունենք բոլորի ուժեղ մկանների կարիքը, որպեսզի օգնեն մեզ տեղափոխել տոպրակները մեքենայի մոտ»։

Հովնանը, Հակոբը և Էլիզան վերցրին մեկական տոպրակ։ Հովնանը շատ երջանիկ էր, երբ վերջինը մոտեցրեց մեքենային։ Միսիոներներին օգնելը զվարճալի էր։ Նա ցանկանում էր մի օր նույնպես միսիոներ լինել։ Մինչ այդ, կային բազմաթիվ ուղիներ, որոնց նա կարող էր ծառայել։ Նա անհամբեր սպասում էր իր հաջորդ նախաձեռնությանը։

Նկար
Alt text

Նկարը՝ Սամարա Հարդի։

Տպել