2023
Ի՞նչ եք մտածում
Հուլիս 2023


«Ի՞նչ եք մտածում», Ընկեր, հուլիս 2023, 42։

Ի՞նչ եք մտածում

Իմ ծնողները չեն կնքվել տաճարում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ես չեմ կարող լինել հավերժական ընտանիքի մի մաս։

—Նամակ անծանոթին

Նկար
alt text

Հարգելի՛ անծանոթ,

Դուք երկնային ծնողների սիրելի զավակն եք։ Նույնիսկ նախքան այս երկիր գալը, դուք եղել եք Նրանց ընտանիքի անդամը։ Եվ դա երբեք չի փոխվի։ Ուստի, անկախ ամեն բանից, դուք միշտ կլինեք հավերժական ընտանիքի մի մաս։

Երկնային Հայրը շատ է սիրում ձեզ և ձեր ծնողներին։ Նա ցանկանում է, որ դուք բոլորդ վերադառնաք Իր մոտ։ Նա կշարունակի օրհնել և առաջնորդել ձեզ և ձեր ընտանիքին։ Աղոթեք և պատմեք Նրան ձեր մտահոգությունների մասին, և Նա կմխիթարի ձեզ։

Սիրով՝

Ընկեր ամսագիր

Նկարեք ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի և որևէ բան, ինչը ձեզ դուր է գալիս նրանց մեջ։ Փնտրեք լավ բաներ ձեր ընտանիքում։ Նրանց պատմեք, թե ինչ եք տեսնում։

Տպել