2023
Մագնոլիայի հրաշալի հայրը
Հուլիս 2023


«Մագնոլիայի հրաշալի հայրը», Ընկեր, հուլիս 2023, 40-41։

Մագնոլիայի հրաշալի հայրը

«Որոշ երեխաներ ասացին, որ մենք լավ ընտանիք չենք, քանի որ հայրս մեր եկեղեցու անդամ չէ»։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Աստվածաշունչ ընթերցող ընտանիք

«Մագնոլիա։ Լիլի»։ Կանչեց հայրիկը։ «Սուրբ գրությունների և աղոթքի ժամն է»։

Մագնոլիան փռվեց հատակին՝ իրենց շան կողքին։ Լիլին փաթաթվեց իր սիրելի ծածկոցի մեջ։

Սուրբ գրությունների ընտանեկան ժամը զվարճալի էր։ Երբեմն նրանք միասին բեմադրում էին սուրբ գրությունների պատմությունները։ Դա օգնում էր Մագնոլիային պատկերավոր դարձնել պատմությունները։ Բացի դրանից, շունը միշտ օգնում էր, երբ կենդանիներ էին լինում պատմության մեջ։

Հայրիկը բացում էր իր սուրբ գրությունները և կարդում մի հատված։ Ապա նա փոխանցում էր մեծ, ծանր Աստվածաշունչը Մագնոլիային։ Նրանք հերթով կարդում էին։

«Միմյանց հետ քա՛ղցր եղեք»,- կարդաց Մագնոլիան։*

Նա մռայլվեց։ Մարդիկ ոչ միշտ էին բարի գտնվում նրա հանդեպ եկեղեցում։

«Մամ, պապ, կարո՞ղ եմ մի բան ասել ձեզ»,- հարցրեց նա։

«Իհարկե»,- պատասխանեց մայրիկը։ «Ի՞նչ է պատահել»։

«Երեկ Երեխաների միությունում որոշ երեխաներ ասացին, որ մենք լավ ընտանիք չենք, քանի որ հայրս մեր եկեղեցու անդամ չէ»։

Մագնոլիայի հայրը մեկ այլ եկեղեցու անդամ էր։ Նա կիրակի օրերին գնում էր հաղորդության ժողովի իրենց ընտանիքի հետ։ Լիլիի և Մագնոլիայի մկրտությունների ժամանակ նա ելույթներ է ունեցել Սուրբ Հոգու մասին։ Բոլորը շատ գոհ էին նրա ելույթներից։ Նա հրաշալի հայր էր։

«Նրանց ասածներից ես ուզում էի լաց լինել»։ Շշնջաց Մագնոլիան։ «Ինչո՞ւ են մարդիկ այդքան անբարյացակամ»։

Մայրն ու հայրը նայեցին իրար։

«Ես ուրախ եմ, որ դու պատմեցիր մեզ պատահածի մասին», - ասաց հայրիկը։ «Ես և մայրդ շատ ենք սիրում իրար։ Եվ մեր ընտանիքը շատ կարևոր է մեզ համար»։

Մայրը գլխով արեց։ «Եվ մեր ընտանիքը կարևոր է նաև Երկնային Հոր համար։ Նա սիրում է իր բոլոր զավակներին»։

Շունը փարվեց Մագնոլիային։ Նա շոյեց նրա ականջները։

«Երկնային Հայրը գիտի մեզ, և Նա գիտի, որ մենք սիրում ենք իրար»,- ասաց հայրիկը։ «Ոչ մի ընտանիք կատարյալ չէ, բայց մենք կարող ենք փորձել անելու լավագույնը»։

«Սակայն ցավոտ է, երբ մարդիկ չարախոսում են մեր ընտանիքի մասին»,- ասաց Մագնոլիան։ «Հիսուսն ուսուցանել է մեզ բարի լինել բոլորի հանդեպ։ Չարախոսելով չենք կարող հետևել Հիսուսին»։

«Դու իրավացի ես»,- ասաց հայրիկը։ «Գուցե երբ դու երբևէ ցանկություն ունենաս չարախոսելու, հիշես, թե ինչ ես զգացել, երբ ուրիշներն անբարյացակամ են եղել քո հանդեպ։ Ապա դու կարող ես փոխարենը մի լավ բան ասել։

Մագնոլիան խորը շունչ քաշեց։ «Լավ»։ Նա ուրախ էր, որ կարողացավ խոսել մայրիկի ու հայրիկի հետ։

«Ընտանեկան սենդվիչի ժամանակն է»։ Հայրիկն իր գրկում ամուր սեղմեց Լիլիին և Մագնոլիային։ Մայրիկն իր ձեռքերը տարածեց նրանց երեքի շուրջը։ Շնիկը պտտվում էր բոլորի շուրջը։

Նկար
Գրկախառնված ընտանիք

«Ես չեմ կարողանում շնչել»,- կատակեց Լիլին։ Մագնոլիան ծիծաղեց։

«Այժմ հիշեցրեք ինձ՝ ո՞ւմ հերթն է կարդալու»,- հարցրեց հայրիկը։ Նա ազատ արձակեց աղջիկներին և վերցրեց իր սուրբ գրությունները։

«Իմ հերթն է»,- ասաց Լիլին։ «Եվ հայրիկի աղոթելու հերթն է»։

Երբ նրանք ավարտեցին կարդալը, բոլորը ծնկի իջան աղոթելու։ Մագնոլիան խաղաղություն զգաց, մինչ լսում էր հայրիկի աղոթքը։ Նա գիտեր, որ Երկնային Հայրը սիրում էր իր ընտանիքին։

Նկար
Alt text

Նկարը՝ Կոնստանսա Բասալուզզոյի

Տպել