2023
Մկրտության պատմություններ
Հուլիս 2023


«Մկրտության պատմություններ», Ընկեր, հուլիս 2023, 30-31։

Մկրտության պատմություններ

«Ռահվիրան այն անձն է, ով առաջինն է ինչ-որ բան անում»,- ասաց մայրիկը։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Մերին պտտվում էր և հայելու մեջ հիանում իր սպիտակ զգեստով։ Դա այն նույն զգեստն էր, որը նրա մայրը հագել էր իր մկրտության ժամանակ։ Մեծ տատիկ Մարլուսը ձևափոխել էր այն՝ հարմարեցնելով Մերիին։ Այժմ Մերին կարող էր կրել այն իր իսկ մկրտությանը։

«Դու գեղեցիկ ես»։ Մայրը բռնեց Մերիի ձեռքը և կրկին պտտեց նրան։

Մերին ծիծաղեց։ «Կարո՞ղ եմ ամբողջ օրը կրել այն»։

«Արի պահենք այն քո մկրտությանը հագնելու համար, որպեսզի այն գեղեցիկ ու մաքուր մնա, լա՞վ»,- ասաց մայրիկը։

«Լավ»։ Մերին մկրտվելու էր, երբ ութը լրանար, և նա արդեն որոշ ժամանակ էր պատրաստվում էր։ Նա գնում էր Երեխաների միություն, կարդում էր սուրբ գրություններ և նույնիսկ գնում էր իր ընկերների մկրտությանը։ Բայց նրա ծննդյան օրը այնքան հեռու էր թվում։

Մերին՝ մայրիկին գրկախառնված, նստել էր բազմոցին։ «Մամ, դու քանի՞ տարեկան էիր, երբ մկրտվեցիր»։

«Ես 16 տարեկան էի»։

«Օ՜հ։ Ինչո՞ւ ես դու այդքան երկար սպասել»։

Նկար
1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Մայրիկն ամուր գրկեց Մերիին։ «Քանի որ ես մինչ այդ չգիտեի Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին։ Բայց ես սկսեցի մասնակցել Եկեղեցու միջոցառումներին ընկերներիս հետ միասին։ Եվ որքան ավելի շատ էի իմանում, այնքան ավելի էի կամենում մկրտվել»։

«Ինչո՞ւ»,- Հարցրեց Մերին։

«Քանի որ ես ուզում էի ունենալ հավերժական ընտանիք»։ Մայրիկը մատն ուղղեց դեպի սենյակի պատին կախված տաճարի նկարը։ Ես իմացա, որ մի օր կարող էի իմ ընտանիքների հետ հավերժորեն կնքվել տաճարում։ Հավերժական ընտանիք ունենալն իմ երազանքն էր։ Եվ մկրտությունը առաջին քայլն էր։ Այժմ իմ երազանքն իրականանում է»։

Մերին ժպտաց։ «Դու ունես հայրիկին, Մալորիին և փոքրիկ Մայվային։ Եվ, իհարկե, նաև ինձ»։

«Այո, իհարկե։ Եվ տատիկ Անգելային»։

«Իսկ տատիկը քեզ հետ մկրտվե՞ց»։

«Նա սպասեց մի քանի տարի։ Բայց երբ մենք ճանապարհորդում էինք տաճարների մոտով, մենք սիրում էինք կանգ առնել և նայել»։

Նկար
1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Մերին պատկերացրեց մայրիկին և տատիկին՝ միասին տաճարներին նայելիս։ «Իսկ հայրի՞կը։ Քանի՞ տարեկան էր նա, երբ մկրտվեց»։

«Նա 11 տարեկան էր»։

«Եվ նա այդ ժամանակ ապրում էր Բրազիլիայո՞ւմ»։

«Ճիշտ է»,- ասաց մայրիկը։ «Մարդիկ ամբողջ աշխարհում սովորում են Հիսուսի և մկրտության մասին։ Նրանցից շատերը ռահվիրաներ են»։

«Ռահվիրանե՞ր»։

«Ռահվիրան այն անձն է, ով առաջինն է ինչ-որ բան անում»,- բացատրեց մայրիկը։

Մերին մտածեց այդ մասին։ «Ինչպես դո՞ւ էիր քո ընտանիքում առաջին մկրտվողը»։

Մայրիկը գլխով արեց ու ժպտաց։

Հենց այդ պահին հայրիկը ներս մտավ և նստեց բազմոցին։

«Հայրիկ, իսկ դու քո ընտանիքում ռահվիրա՞ ես եղել»։

«Գրեթե։ Մկրտվելուց հետո ես իմացա, որ Ռոզիմեր տատիկն արդեն իսկ եկեղեցու անդամ էր։ Բայց նա տարիներ շարունակ չէր եղել այնտեղ»։

«Իրո՞ք։ Ինչպե՞ս պատահեց դա»։

«Ես սկսեցի եկեղեցի գնալ։ Ապա իմ եղբայրները սկսեցին գնալ, իսկ հետո նաև Ռոզիմեր տատիկը։ Մեզ միացավ նույնիսկ մեծ տատիկ Մարլուսը»։

Մերին պատկերացրեց հայրիկին մենակ եկեղեցի գնալիս, ապա ընտանիքի ավելի շատ անդամների իր հետ բերելիս։

Նկար
1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

«Օ՜հ»,- ասաց Մերին։ «Ինձ դուր է գալիս ձեր պատմությունները լսելը։ Դրանք ավելի են ոգեշնչում ինձ մկրտվել»։

«Մերի, շնորհակալ ենք այս բոլոր հարցերը մեզ տալու համար»,- ասաց հայրիկը։ «Այժմ կարո՞ղ ենք մենք քեզ մի հարց տալ»։

Մերին գլխով արեց։ Նրանք ի՞նչ կհարցնեն։

«Ինչո՞ւ ես դու ուզում մկրտվել»։

Նկար
1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism

Մերին մտաբերեց սուրբ գրություններից սովորածը և եկեղեցում իր ունեցած զգացողությունները։ «Որովհետև ես ուզում եմ հետևել Հիսուսին և հավերժ լինել իմ ընտանիքի հետ»։

Մայրիկն ու հայրիկը երկուսն էլ ժպտացին, և Մերին գրկեց նրանց երկուսին։ «Ես անհամբեր սպասում եմ»։

Նկար
1. A young woman being baptized at 16. 2. A young woman and her mother are driving in a car and see a temple in the distance. 3. An eleven year old boy going to Church by himself. 4. Mary imagining her own baptism
Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Թամի Լիոնի

Տպել