2021
Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն
Նոյեմբեր 2021


«Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022:

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն

Հատվածներ

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի գալուստ գերագույն համաժողով: …

… Ես հրավիրում եմ ձեզ համաժողովի ընթացքում ուշադրություն դարձնել երեք բանի վրա՝ մաքուր ճշմարտություն, Քրիստոսի մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն: Հակառակ ոմանց կասկածների, իրոք կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ ճիշտը և սխալը: Իսկապես գոյություն ունի բացարձակ ճշմարտություն՝ հավերժական ճշմարտություն: Մեր օրերի պատուհասներից մեկն այն է, որ շատ քչերը գիտեն, թե որտեղ փնտրել ճշմարտությունը։ Ես կարող եմ հավաստիացնել, որ այն, ինչ կլսեք այսօր և վաղը, մաքուր ճշմարտություն է:

Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է: Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում: Քրիստոսի վարդապետությունն օգնում է մեզ գտնել ուխտի ճանապարհը և մնալ դրա վրա: Այդ նեղ, բայց հստակ գծված ճանապարհի վրա մնալով, ի վերջո, մենք կարժանանանք և կստանանք այն ամենը, ինչ Աստված ունի։ Ոչինչ չի կարող ավելի արժեքավոր լինել, քան այն ամենը, ինչ մեր Հայրն ունի:

Եվ վերջում՝ ձեզ տանջող հարցերի համար տրվող մաքուր հայտնությունը այս համաժողովը կդարձնի արդյունավետ և անմոռանալի: Եթե դուք դեռ չեք փնտրել Սուրբ Հոգու սպասավորությունը, որն օգնում է ձեզ լսել այն, ինչ Տերը կուզեր, որ դուք լսեիք այս երկու օրվա ընթացքում, ես ձեզ հրավիրում եմ անել դա հիմա: Խնդրում եմ այս համաժողովը դարձնել Իր ծառաների միջոցով հայտնված՝ Տիրոջ ուղերձներով սնվելու ժամանակ։ Սովորեք, թե ինչպես կիրառել դրանք ձեր կյանքում:

Տպել