2021
Եկեղեցու անունը սակարկելի չէ
Նոյեմբեր 2021


«Եկեղեցու անունը սակարկելի չէ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբերի 2022 թ․։

Կիրակնօրյա ցերեկային նիստ

Եկեղեցու անունը սակարկելի չէ

Հատվածներ

Նկար
լույսը փայլում է քարանձավի մեջ

2018 թվականի օգոստոսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Տերը ինձ հուշում տվեց անվանման կարևորության մասին, որը Նա հայտնությամբ տվել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի [«Եկեղեցու անունը», օգոստոս. 16, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org]։ …

Լավ հարց է ծագում. «Ինչո՞ւ հիմա», երբ տասնամյակներ շարունակ մենք ընդունել էինք «մորմոն» մականունը: «Մորմոնական Թաբերնաքլի Երգչախումբ», «Ես Մորմոն եմ» տեսահոլովակներ, Երեխաների միության «Ես մորմոն տղա եմ» երգը:

Քրիստոսի վարդապետությունը անփոփոխ է և հավիտենական: Այնուամենայնիվ, Փրկիչի աշխատանքի հատուկ և կարևոր քայլերը բացահայտվում են իրենց համապատասխան պահին: …

Շնորհակալություն ենք հայտնում Եկեղեցու ճիշտ անունը առաջ մղելու ձեր ազնիվ ջանքերի համար: …

Տերը մեծացրել է մեր ջանքերը՝ վերանայելու անունները, որոնք վաղուց առնչվում էին Եկեղեցուն: …

Կան հազարավոր Վերջին Օրերի Սրբեր, ովքեր համարձակ հռչակել են Եկեղեցու անունը: Եթե մենք կատարենք մեր բաժինը, մյուսները կհետևեն: …

«Եկեղեցու անունը սակարկելի չէ»: Եկեք հավատքով առաջ շարժվենք։ Երբ մենք պատրաստակամորեն հետևում ենք Տիրոջ խորհրդին, որը հայտնությամբ տրվում է Նրա կենդանի մարգարեի միջոցով, հատկապես, եթե այն հակասում է մեր մտածողությանը և պահանջում է խոնարհություն ու զոհաբերություն, Տերը օրհնում է մեզ լրացուցիչ հոգևոր զորությամբ և ուղարկում է Իր հրեշտակներին՝ աջակցելու և կանգնելու մեր կողքին։ Մենք ստանում ենք Տիրոջ հաստատումը և Նրա հավանությունը:

Տպել