«Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։
Շաբաթօրյա ցերեկային նիստ
Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ
Հատվածներ
Հավերժական կյանք ստանալու համար մենք պիտի «գանք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում» (Մորոնի 10․32)։ Երբ գալիս ենք Քրիստոսի մոտ և օգնում ենք ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, որը կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված պարտականությունների վրա: Այս աստվածային պարտականությունները համընկնում են Մովսեսի, Եղիասի և Եղիայի կողմից վերականգնված քահանայության բանալիների հետ, ինչպես գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 110-րդ բաժնում, և Հիսուս Քրիստոսի երկրորդ մեծ պատվիրանի հետ՝ սիրել մեր մերձավորին մեր անձի պես: Դրանք գտնվում են նորացված Ընդհանուր Ձեռնարկի առաջին երկու էջերում և հասանելի են բոլոր անդամներին: …
-
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
-
Հոգ տանել կարիքավորների մասին
-
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
-
Միավորել ընտանիքները հավերժության համար
Դուք կարող եք դիտարկել դրանք այնպես, ինչպես ես եմ դիտարկում. որպես ճանապարհային քարտեզ՝ մեր սիրող Երկնային Հոր մոտ վերադառնալու համար: …
Ասում են, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը «գեղեցիկ է իր պարզության մեջ և պարզ է իր գեղեցկության մեջ»։ Սակայն աշխարհը՝ ոչ: Աշխարհը բարդ է՝ լի խառնաշփոթով ու կռիվներով։ Մենք օրհնվում ենք, երբ հոգ ենք տանում, որ աշխարհում տարածված բարդությունը խոչընդոտ չհանդիսանա ավետարանը ընկալելու և կիրառելու ճանապարհին: …
… Մենք բոլորս պետք է ձգտենք ավետարանը պարզ պահել՝ մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր դասերում ու քվորումներում և մեր ծխերում ու ցցերում: