2021
Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին
Նոյեմբեր 2021


«Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Շաբաթօրյա ցերեկային նիստ

Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին

Հատվածներ

Նկար
սուրբ գրություններ

Մենք կարող ենք պատկերացնել Աստծո սերը՝ որպես կյանքի ծառից բխող լույս, որը տարածվում է դեպի ողջ աշխարհի մարդկանց սրտերը: Աստծո լույսն ու սերը Նրա բոլոր ստեղծագործությունների մեջ են:

Երբեմն մենք սխալմամբ կարծում ենք, որ կարող ենք զգալ Աստծո սերը միայն այն բանից հետո, երբ երկաթյա ձողը բռնած առաջ գնանք և ճաշակենք պտղից: Աստծո սերը, սակայն, ստանում են ոչ միայն մարդիկ, ովքեր գալիս են դեպի ծառը, այլ դա հենց այն ուժն է, որը մեզ դրդում է փնտրել այդ ծառը: …

Աստծո սերը մեր կյանքի հանգամանքներում չէ, այլ մեր կյանքում Նրա ներկայության մեջ է։ Մենք իմանում ենք Նրա սիրո մասին, երբ ուժ ենք ստանում մեր ուժերից վեր, և երբ Նրա Հոգին բերում է խաղաղություն, մխիթարություն և ուղղորդում: Երբեմն դժվար է զգալ Նրա սերը: Մենք կարող ենք աղոթել, որպեսզի մեր աչքերը բացվեն և տեսնենք Աստծո ձեռքը մեր կյանքում և Նրա սերը՝ Նրա ստեղծագործությունների գեղեցկության մեջ:

Երբ խորհում ենք Փրկիչի կյանքի և Նրա անսահման զոհաբերության մասին, մենք սկսում ենք հասկանալ Նրա սերը մեր հանդեպ: …

Ես վկայում եմ, որ մեր Տերն ու Փրկիչը իրոք մահացել է յուրաքանչյուրիս համար: Դա Նրա անսահման սիրո արտահայտությունն էր մեր և Իր Հոր նկատմամբ: …

Եկեք բացենք մեր սրտերը՝ ընդունելով այն մաքուր սերը, որ Աստված ունի մեզ համար, այնուհետև Նրա սերը տարածենք մեր բոլոր գործերի հետ և մեր էությամբ։

Տպել