2021
Հուսամ՝ Նա կընտրի մեզ
Նոյեմբեր 2021


«Հուսամ՝ Նա կընտրի մեզ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Շաբաթօրյա երեկոյան նիստ

Հուսամ՝ Նա կընտրի մեզ

Հատվածներ

Նկար
շորերի կույտ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին գտնվում է աղքատների մասին հոգալու աստվածային լիազորության ներքո։ Այն փրկության և վեհացման աշխատանքի սյուներից մեկն է։ …

Եկեղեցին արձագանքում է այս պարտականությանը ամենատարբեր եղանակներով, ինչպես օրինակ․

  • սպասավորումը, որը մենք կատարում ենք Սփոփող միության, քահանայության քվորումների և դասերի միջոցով,

  • ծոմի և ծոմի նվիրատվություններն օգտագործելու միջոցով,

  • բարեգործական ֆերմաների և պահածոների գործարանների միջոցով,

  • ներգաղթյալների ընդունման կենտրոնների միջոցով,

  • բանտարկյալների շահերի պաշտպանության միջոցով,

  • Եկեղեցու մարդասիրական նախաձեռնությունների միջոցով,

  • և JustServe հավելվածի միջոցով, որտեղ այն հասանելի է, որը կամավորներին օգնում է գտնել ծառայության հարմար հնարավորություններ։

… Թեև եկեղեցու աջակցությունը վերջին 18 ամիսների ընթացքում հիմնականում կենտրոնացած է եղել COVID-19-ի հետ կապված ավելի քան 1500 ծրագրերի վրա, սակայն Եկեղեցին արձագանքել է նաև 933 բնական աղետների և փախստականների ճգնաժամերի՝ 108 երկրներում։ …

Խոսելով Եկեղեցու մարդասիրական ջանքերի մասին, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի անգամ նշել է. «Աստված աղոթքներին հիմնականում … պատասխանում է … ուրիշների միջոցով։ Ես աղոթում եմ, որ Նա օգտագործի մեզ» [“Neonatal Resuscitation with Elder Holland” (video), The Church of Jesus Christ of Latter-day Saints, Nov. 10, 2011, youtube.com]։ …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր կատարած ծառայությունների, նվիրատվությունների, տրամադրած ժամանակի և սիրո շնորհիվ դուք եղել եք շատերի աղոթքների պատասխանը։ Եվ դեռևս շատ բան կա անելու։ Որպես Եկեղեցու մկրտված անդամներ, մենք ուխտել ենք հոգ տանել կարիքավորների համար։ Մեր անհատական ջանքերը միշտ չէ, որ պահանջում են գումար տրամադրել կամ հեռուներ հասնել․ դրանք պահանջում են Սուրբ Հոգու առաջնորդությունը և հոժար սիրտ՝ Տիրոջն ասելու․ «Ահա ես, ինձ ուղարկիր» [Եսայիա 6․8

Տպել