2021
Փրկիչի անփոփոխ կարեկցանքը
Նոյեմբեր 2021


«Փրկիչի անփոփոխ կարեկցանքը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Փրկիչի անփոփոխ կարեկցանքը

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոսը բժշկում է աղջնակին

Երկրային ծառայության ընթացքում Փրկիչի կողմից ուսուցանվող ամենավառ սկզբունքներից մեկն է՝ կարեկցանքով վերաբերվել ուրիշներին:…

Փրկիչը կարեկցանքով էր վարվում բոլորի հետ, ովքեր կամենում էին գալ Իր մոտ՝ առանց խտրականության, և հատկապես նրանց հանդեպ, ովքեր Իր օգնության կարիքն ունեին:…

… Ուրիշների հանդեպ կարեկցանքի դրսևորումը, փաստորեն, Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է և ակնհայտ ապացույց՝ Փրկիչի հետ մեր հոգևոր և հուզական մտերմության: …

… Մեր ազդեցության շրջանակի ներսում շատ մարդիկ ձգտում են սփոփանքի, ուշադրության, ներգրավման և որևէ օգնության, որ մենք կարող ենք առաջարկել նրանց: Մենք բոլորս կարող ենք գործիքներ լինել Տիրոջ ձեռքերում և գործել կարեկցանքով նրանց հանդեպ, ովքեր կարիքի մեջ են, ճիշտ, ինչպես Հիսուսն արեց: …

Մենք երբեք չպետք է կոպիտ և դաժան դատողություններ անենք մեր մերձավորի մասին, քանի որ մեր տկարությունների համար մենք բոլորս ըմբռնման և ողորմածության կարիք ունենք մեր սիրառատ Երկնային Հոր կողմից: …

Իմ սիրելի՛ ընկերներ, ես վկայում եմ, որ երբ մենք ձգտենք ընդունել Փրկիչի գթառատ օրինակը մեր կյանքում, մեր հարևանների արժանիքները գովաբանելու կարողությունը կմեծանա և նրանց թերությունները դատապարտելու մեր բնական բնազդը կնվազի: Մեր միությունը Աստծո հետ կաճի, և մեր կյանքն, անշուշտ, ավելի կքաղցրանա, մեր զգացմունքներն ավելի կքնքշանան, և մենք կգտնենք երջանկության անվերջ աղբյուր: Մենք հայտնի կդառնանք որպես խաղաղություն հաստատողներ, որոնց խոսքերը մեղմ են, ինչպես ցողը գարնան առավոտյան:

Տպել