2021
«Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»
Նոյեմբեր 2021


«Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Շաբաթօրյա երեկոյան նիստ

«Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»

Հատվածներ

Նկար
գլոբուս

Դուք մտածե՞լ եք, թե ինչ էր ակնարկում Հիսուսը, երբ հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: [Հովհաննես 21.15]։ …

Արդյոք այս աշխարհի բաները մեզ տալի՞ս են այն ուրախությունը, երջանկությունը և խաղաղությունը, որ Փրկիչը առաջարկեց Իր աշակերտներին, և նույնը Նա մեզ է առաջարկում: Միայն Նա կարող է մեզ բերել իրական ուրախություն, երջանկություն և խաղաղություն, եթե մենք սիրենք Նրան և հետևենք Նրա ուսմունքներին։ …

Երբ բացահայտենք այս հարցի լիարժեք իմաստը, մենք կարող ենք դառնալ Եկեղեցու և ընտանիքի ավելի լավ անդամներ, հարևաններ, քաղաքացիներ և Աստծո որդիներ ու դուստրեր։ …

Երկնային Հայրն այնքան էր սիրում մեզ, որ նախապատրաստեց փրկության իր ծրագիրը, որի առանցքում Փրկիչն էր։ …

… Մենք պետք է հավատանք Հիսուսին և Աստծո երջանկության ծրագրին։ Փրկիչին հավատալը սիրելն ու հետևելն է, և նույնիսկ փորձությունների և կռիվների մեջ՝ Նրա պատվիրանները պահելը։ …

Մենք չենք կարող կորցնել մեր սերն ու հույսը Հիսուսի հանդեպ, նույնիսկ եթե բախվում ենք անհաղթահարելի թվացող դժվարությունների։ Երկնային Հայրը և Հիսուսը երբեք մեզ չեն մոռանա։ Նրանք սիրում են մեզ: …

Միշտ պետք է հիշենք, որ մեր իրական երջանկությունը կախված է Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի հետ և միմյանց հետ մեր հարաբերություններից։

Մեր սերը ցույց տալու միջոցներից մեկն այն է, որ ընտանիքի անդամներով, ընկերներով և հարևաններով միանանք ու փոքր միջոցներով ծառայենք մեկմեկու։ Կատարեք այնպիսի քայլեր, որոնք այս աշխարհն ավելի լավը կդարձնեն։

Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում, որպեսզի ցույց տաք, որ առաջին հերթին սիրում եք Տիրոջը:

Տպել