2021
Վստահեք կրկին
Նոյեմբեր 2021


«Վստահեք կրկին», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Կիրակնօրյա ցերեկային նիստ

Վստահեք կրկին

Հատվածներ

անառակ որդին

Երկու անառակ որդիները, Խորխե Կոկո

Երբևէ տնից փախչելու ցանկություն զգացե՞լ եք։ Հաճախ տնից փախչելը նշանակում է, որ վստահությունը կորել է կամ կոտրվել՝ վստահությունը մեր անձի, միմյանց, Աստծո նկատմամբ։ Երբ վստահությունը խաթարվում է, մտածում ենք, թե ինչպես կարելի է այն կրկին վերականգնել։

Իմ այսօրվա պատգամն է, որ անկախ այն բանից՝ տուն ենք վերադառնում, թե տնից հեռանում ենք, Աստված մեզ ընդառաջ է գալիս։ Նրանով մենք կարող ենք գտնել հավատք և քաջություն, իմաստություն և խորաթափանցություն, որպեսզի վերականգնենք վստահությունը։ Նմանապես, Նա մեզ խնդրում է լույս թողնել միմյանց համար, ավելի ներողամիտ ու քիչ դատող լինել ինքներս մեզ և մեկմեկու, ուստի Նրա Եկեղեցին կարող է լինել մի վայր, որտեղ մենք զգում ենք տանը, անկախ նրանից, առաջին անգամ ենք եկեղեցի գալիս, թե վերադառնում ենք։

Վստահությունը հավատքի դրսևորում է: …

Գիտենք, որ Տիրոջ ուխտի արահետով քայլելու ուրախությունը և Նրա Եկեղեցում ծառայելու կոչումները մեզ հրավիրում են զգալ մեր և մեր մերձավորների հանդեպ Աստծո վստահությունն ու սերը։ …

Վստահությունը իրական է դառնում, երբ հավատով դժվար բաներ ենք անում։ Ծառայությունն ու զոհաբերությունը մեծացնում են կարողությունը և ազնվացնում սրտերը։ …

Մինչ մեր անհատական հանգամանքները անձնական են, ավետարանի սկզբունքները և Սուրբ Հոգին կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես, երբ և արդյոք պե՞տք է կրկին վստահել մարդուն։ …

Ապավինեք Աստծուն և Նրա հրաշքներին։ Մենք և մեր հարաբերությունները կարող են փոխվել։ …

Մեր կյանքի ճամփորդությունները անհատական են, բայց մենք կարող ենք կրկին գալ դեպի մեր Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ վստահելով Աստծուն, միմյանց և ինքներս մեզ: