«Եկեղեցի հաճախելու պատճառները», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։
Շաբաթօրյա առավոտյան նիստ
Եկեղեցի հաճախելու պատճառները
Հատվածներ
Այսօրվա իմ ուղերձը վերաբերում է այնպիսի լավ և կրոնամետ մարդկանց, ովքեր դադարել են հաճախել կամ մասնակցել եկեղեցիների իրենց ժողովներին։ «Եկեղեցիներ» ասելիս ես նկատի ունեմ սինագոգեր, մզկիթներ կամ այլ կրոնական կազմակերպություններ: Մենք մտահոգված ենք, որ այս բոլոր եկեղեցիներում հաճախելիությունը զգալիորեն նվազել է ամբողջ երկրում։ …
Հաճախելով Եկեղեցի և մասնակցելով ժողովներին՝ մենք դառնում ենք ավելի լավ մարդ և ավելի լավ ազդեցություն ենք թողնում ուրիշների կյանքում: …
… Եկեղեցում մենք շփվում ենք հրաշալի մարդկանց հետ, ովքեր ձգտում են ծառայել Աստծուն: Սա մեզ հիշեցնում է, որ մենք միայնակ չենք մեր կրոնական կյանքում: Մենք բոլորս ուրիշների հետ շփման կարիք ունենք, և եկեղեցու շփումները լավագույններից են, որոնք մենք կարող ենք ունենալ։ …
… Անդամները, ովքեր հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց և ապավինում են միայն անհատական հոգևորությանը, հեռացնում են իրենց ավետարանի այս կարևոր սկզբունքներից՝ քահանայության զորությունից և օրհնություններից, վերականգնված վարդապետության ամբողջականությունից և այդ վարդապետությունը կիրառելու շարժառիթներից ու հնարավորություններից: …
Հոգու ընկերակցության միջոցով խաղաղություն և ուրախություն զգալուց բացի՝ Եկեղեցի հաճախող մեր անդամները վայելում են ավետարանով ապրելու պտուղները, ինչպիսիք են՝ Իմաստության Խոսքով ապրելու օրհնությունները և տասանորդի օրենքով ապրելու համար խոստացված նյութական և հոգևոր բարեկեցությունը: …
… Վարդապետության լրիվությունը և դրա փրկարար ու վեհացնող արարողությունները հասանելի են միայն վերականգնված Եկեղեցում: