«Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։
Կիրակնօրյա առավոտյան նիստ
Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը
Հատվածներ
Ես վկայում եմ, որ Փրկիչը «մեր հավատքի հեղինակն ու ամբողջացնողն է» [Եբրայեցիս 12․2]։ Դուք կդարձնե՞ք Նրան ձեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը: …
Ազատ կամքի վեհ սկզբունքը, անշուշտ, թույլ է տալիս մեզ գրել մեր պատմությունը։ Դավիթը կարող էր տուն գնալ և վերադառնալ ոչխարներին պահելու գործին։ Բայց Հիսուս Քրիստոսը պատրաստ է մեզ օգտագործել որպես աստվածային գործիքներ՝ սրած մատիտներ Իր ձեռքում՝ գլուխգործոց գրելու համար: …
… Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի, որ Նա լինի մեր պատմությունների հեղինակն ու ամբողջացնողը, մեզանից պահանջվում է պահել Նրա պատվիրանները և մեր կապած ուխտերը: Պատվիրանները և ուխտերը պահելու մեր ջանքերի շնորհիվ մեզ համար կբացվի հաղորդակցության խողովակը՝ Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալու համար: Եվ Հոգու դրսևորումների միջոցով մենք կզգանք Վարպետի ձեռքը՝ մեզ հետ միասին մեր պատմությունը գրելիս։ …
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում, որ Փրկիչը լինի մեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը: Որովհետև Նա հիանալի գիտի մեր ներուժը, և մեզ կտանի այնպիսի վայրեր, որտեղ ինքներս մեզ երբեք չէինք պատկերացնի: Նա մեզանից Դավիթ կամ Եսթեր կկերտի: Նա այնպես կանի, որ մենք զարգանանք և մաքրագործվենք՝ ավելի շատ նմանվելով Իրեն: Այն բաները, որոնց մենք կհասնենք, երբ ավելի մեծ հավատքով գործենք, կրկին կավելացնեն մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: …
Մենք կդատվենք ըստ մեր կյանքի գրքի։ Մենք կարող ենք հարմարավետ պատմություն գրել մեզ համար։ Կամ, մենք կարող ենք թույլ տալ Վարպետ-Հեղինակին և Ամբողջացնողին գրել մեր պատմությունը մեզ հետ՝ թույլ տալով, որ այն դերը, որը Նա ցանկանում է մենք կատարենք, ավելի կարևոր լինի մեր մյուս բոլոր նպատակներից։
Թո՜ղ Քրիստոսը լինի ձեր պատմության հեղինակն ու ամբողջացնողը։