2021
Տաճարը և ձեր հոգևոր հիմքը
Նոյեմբեր 2021


«Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Տաճարը և ձեր հոգևոր հիմքը

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Եւ կարօտութիւն չեմ ունենալ, Յոնգսունգ Քիմ

Նկար
Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգումը

Սոլթ Լեյքի տաճարի շինհրապարակը

Ինչպես գիտեք, մենք մեծ վերանորոգում ենք իրականացնում պատմական Սոլթ Լեյքի տաճարում: …

Մենք ջանք չենք խնայում այս պատվարժան տաճարի համար, որը գնալով ավելի խոցելի էր դառնում, իսկ հիմքը կդիմակայի բնության ուժերին հազարամյակի ընթացքում: Նմանապես, հիմա է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը ձեռնարկի արտակարգ միջոցներ, որոնք, գուցե, նախկինում երբեք չենք ձեռնարկել, որպեսզի ամրացնենք մեր անձնական հոգևոր հիմքերը։ Աննախադեպ ժամանակները պահանջում են աննախադեպ միջոցներ։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա։

Այսպիսով, ես հարցնում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ որքա՞ն ամուր է ձեր հիմքը: Իսկ ավետարանի ձեր վկայությանն ու հասկացողությանը ինչպիսի՞ ամրացումներ են անհրաժեշտ:

Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր կայունության ամրապնդման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: …

Եթե դեռ չեք սիրում տաճար հաճախել, գնացեք ավելի հաճախ, բայց ոչ պակաս: Թող Տերը Իր Հոգու միջոցով ուսուցանի և ոգեշնչի ձեզ այնտեղ: …

Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ երբ ձեր հոգևոր հիմքը ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք: Քանի որ դուք հավատարիմ եք տաճարում կապած ձեր ուխտերին, դուք կամրապնդվեք Նրա զորությամբ: Հետո, երբ տեղի ունենան հոգևոր երկրաշարժեր, դուք կկարողանաք ամուր կանգնել, քանի որ ձեր հոգևոր հիմքը ամուր է և անշարժ։

Տպել