«Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։
Շաբաթօրյա երեկոյան նիստ
Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն
Հատվածներ
Ոմանք սխալմամբ ստանում են այնպիսի հաղորդագրություն, որ ապաշխարությունն ու փոփոխությունը ավելորդություն են: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ դրանք կարևոր են։ …
Ոմանք սխալմամբ հաղորդագրություն են ստանում, որ ապաշխարությունը միանգամյա իրադարձություն է: Աստծո ուղերձը, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, հետևյալն է. «Ապաշխարությունը … գործընթաց է»: …
Ոմանք սխալմամբ ստանում են հաղորդագրություն, թե իրենք արժանի չեն ամբողջությամբ մասնակցելու ավետարանին, քանի որ լիովին ազատված չեն վատ սովորություններից: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն։ Արժանավորությունը ազնվորեն ջանք գործադրելն է։ Մենք պետք է ազնիվ լինենք Աստծո, քահանայության ղեկավարների և մեզ սիրողների առաջ, պետք է ձգտենք պահել Աստծո պատվիրանները և երբեք չհանձնվենք միայն այն պատճառով, որ սայթաքում ենք։ …
Ոմանք սխալ հաղորդագրություն են ստանում, որ Աստված սպասում է, որ ապաշխարենք, հետո օգնում է։ Աստծո ուղերձն այն է, որ Նա կօգնի մեզ երբ ապաշխարում ենք։ …
… Նրա շնորհը միայն արժանավորներին տրվող մրցանակ չէ: Նրա շնորհած «աստվածային օգնությունն» է, որ մեզ օգնում է արժանավոր դառնալ: Այն միայն արդարների վարձատրություն չէ: Նրա շնորհը Նրա պարգևած «զորության օժտումն» է, որ մեզ օգնում է արդար ապրել: Մենք ոչ միայն քայլում ենք դեպի Աստված և Քրիստոս։ Մենք քայլում ենք Նրանց հետ։ …
… Երբ զգաք, որ շատ անգամներ փորձել եք, բայց ձախողվել եք, հիշեք, որ Քրիստոսի Քավությունը և շնորհը, որը այն հնարավոր է դարձնում, իրական են: «[Նրա] ողորմության ձեռքերը պարզած են» դեպի ձեզ [3 Նեփի 9․14]։ Նա սիրում է ձեզ՝ այսօր, 20 տարի անց և ընդմիշտ: