2021
Իմ հոգու բաները
Նոյեմբեր 2021


«Իմ հոգու բաները», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Շաբաթօրյա ցերեկային նիստ

Իմ հոգու բաները

Հատվածներ

ժպտացող դեմքերով փուչիկներ

Երիտասարդները հաճախ ինձ հարցնում են, թե ինչի՞ն եմ հավատում և ինչո՞ւ եմ հավատում: …

Թույլ տվեք ձեզ հետ կիսվել իմ հոգու որոշ բաներով: Այս բաները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները: …

Նախ, սիրեք Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկիչին: …

Երկրորդ՝ «Սիրիր քո ընկերին» [Մատթեոս 22․39]։ …

Երրորդ՝ սիրիր ինքդ քեզ:

Այստեղ ենք մենք դժվարանում։ Արդյո՞ք հետաքրքիր չէ, որ մեզ սիրելը, կարծես, ավելի դժվար է, քան ուրիշներին սիրելը: Բայց Տերն ասել է․ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» [Մատթեոս 22․39]։ Նա գնահատում է աստվածությունը մեր ներսում. մենք նույնպես պետք է դա անենք։ Երբ սխալները, տառապանքը, անբավարարության, հիասթափության, զայրույթի կամ մեղքի զգացումները պատում են մեզ, Փրկիչի Քավության զորությունը, ըստ աստվածային ծրագրի, մեկն է այն բաներից, որը բարձրացնում է հոգին:

Չորրորդ՝ պահեք պատվիրանները: …

Հինգերորդ՝ միշտ արժանի եղեք տաճար հաճախելուն: …

Վեցերորդ՝ եղեք ուրախ և երջանիկ: …

Յոթերորդ՝ հետևեք Աստծո ապրող մարգարեին:

Սա գուցե յոթերորդն է իմ ցանկում, բայց այն այսօր իր կարևորությամբ մտքիս առաջին շարքում է։

Մենք այսօր ունենք Աստծո մարգարե երկրի վրա: Երբեք մի թերագնահատեք, թե ինչ է դա նշանակում ձեզ համար: …

… Ես հրավիրում եմ ձեզ բացահայտել ձեր ութերորդ, իններորդ և տասներորդ «հոգու բաները»: Մտածեք այն եղանակների մասին, որոնցով դուք կարող եք կիսվել ձեր սրտի «բաներով» ուրիշների հետ և խրախուսեք նրանց աղոթել, խորհել և փնտրել Տիրոջ առաջնորդությունը: