«Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։
Կիրակի ցերեկային նիստ
Ժամանակ տրամադրեք Տիրոջը
Հատվածներ
Աշխարհի ձայներն ու ճնշումները դյութիչ են ու անհամար։ Բայց չափազանց շատ ձայներ խաբուսիկ ու հրապուրիչ են, և կարող են մեզ դուրս մղել ուխտի ճանապարհից: Դրան հաջորդող անխուսափելի տառապանքից խուսափելու համար ես աղաչում եմ, որ դուք այսօր հակազդեք աշխարհի հրապուրանքին՝ ամեն օր ձեր կյանքում ժամանակ տրամադրելով Տիրոջը։
Եթե տեղեկատվության մեծ մասը ստանում եք սոցիալական լրատվամիջոցներից կամ այլ տեսալսողական նյութերից, ապա Հոգու շշուկները լսելու ձեր ունակությունը կնվազի: Եթե միևնույն ժամանակ ամենօրյա աղոթքի և ավետարանի ուսումնասիրության միջոցով դուք չեք փնտրում Տիրոջը, դուք ձեզ անպաշտպան եք թողնում այն փիլիսոփայությունների առջև, որոնք կարող են հետաքրքրաշարժ լինել, բայց ճշմարիտ չեն: Նույնիսկ այն Սրբերը, ովքեր այլապես հավատարիմ են, կարող են շեղվել «Բաբելոնի երգչախմբի» (աշխարհի ձայների) անընդհատ զարկերի ներքո։
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես աղաչում եմ ձեզ, որ ժամանակ տրամադրեք Տիրոջը: Ձեր անձնական հոգևոր հիմքը ամրացրեք և դիմակայեք ժամանակի փորձությանը՝ անելով այն բաները, որոնք թույլ են տալիս Սուրբ Հոգուն միշտ ձեզ հետ լինել: …
Ոչինչ չի հրավիրում Հոգուն այնքան, որքան ձեր ուշադրությունը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելը: Խոսեք Քրիստոսի մասին, ուրախացեք Քրիստոսով, սնվեք Քրիստոսի խոսքերով և առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ: Նրան երկրպագելիս ձեր հանգստության օրը դարձրեք բերկրանք, ճաշակեք հաղորդությունը և սուրբ պահեք Նրա օրը:
Ինչպես ես նշեցի այսօր առավոտյան, խնդրում եմ Տիրոջ սուրբ տանը ժամանակ տրամադրել Տիրոջը: …
… Նա կղեկավարի և կառաջնորդի ձեզ ձեր անձնական կյանքում, եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք Նրան ձեր կյանքում։