2021
Հավատք՝ խնդրելու, իսկ հետո գործելու համար
Նոյեմբեր 2021


«Հավատք՝ խնդրելու, իսկ հետո գործելու համար», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Շաբաթօրյա երեկոյան նիստ

Հավատք՝ խնդրելու, իսկ հետո գործելու համար

Հատվածներ

պատանին աղոթելիս

Աստծուց հայտնություն ստանալու ուղին չի փոխվել Ադամի և Եվայի օրերից ի վեր: Այն նույնն է եղել Տիրոջ բոլոր կանչված ծառաների համար՝ սկզբից մինչև մեր օրերը: Նույնն է ինձ համար և ձեզ համար։ Այն միշտ ստանում ենք հավատք գործադրելով:

Դուք հարցեր ունեք, որոնց համար պատասխաններ եք փնտրում: Առնվազն, դուք ունեք բավականաչափ հավատք՝ հուսալու, որ Տիրոջից պատասխաններ կստանաք Նրա ծառաների միջոցով։ Դուք հնարավորություն չեք ունենա անձամբ հարցեր տալ խոսնակներին, բայց կարող եք աղոթքով խնդրել ձեր սիրող Հորը:

Ես իմ փորձից գիտեմ, որ պատասխանները կստանաք, որոնք կհամապատասխանեն ձեր կարիքներին և ձեր հոգևոր պատրաստվածությանը: …

Եթե Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մեղմացրել է ձեր սիրտը՝ շնորհիվ Նրա քավության, դուք ավելի շատ կկարողանաք զգալ Հոգու շշուկները՝ ի պատասխան ձեր աղոթքների: …

Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ մենք սկսենք պատասխաններ խնդրել Հորից, այդ հավատքը նաև թույլ կտա, որ Փրկիչը մեղմ հպվի, որպեսզի մենք հետևենք Նրա առաջնորդությանը և հաստատակամ ու ոգևորված լինենք՝ հնազանդվելու համար: …

Ես վկայում եմ, որ այն վեմը, որի վրա մենք կանգնած ենք, մեր վկայությունն է առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է, որ սա Նրա Եկեղեցին է, որը Նա ղեկավարում է անձամբ, և նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Նրա ապրող մարգարեն է այսօր: …

Ես աղոթում եմ, որ դուք ձեռք բերեք նույն վկայությունը: