2021
Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում
Նոյեմբեր 2021


«Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ․։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում

Հատվածներ

մայրամուտը նավամատույցի ծովածոցում

Աշխարհին խոստացված կամ երաշխավորված չէ խաղաղություն՝ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ …

Այնուամենայնիվ, անձնական խաղաղության կարելի է հասնել՝ չնայած բարկությանը, հակառակությանը և տարաձայնություններին, որոնք փչացնում և ապականում են մեր այսօրվա աշխարհը։ Երբեք ավելի կարևոր չի եղել անձնական խաղաղություն փնտրելը։ …

Թեև մենք երբեք չենք հրաժարվելու համընդհանուր խաղաղության հասնելու մեր ջանքերից, մենք վստահ ենք, որ կարող ենք գտնել անձնական խաղաղություն, ինչպես ուսուցանում է Քրիստոսը։ Այդ սկզբունքն առաջ է քաշվել Վարդապետություն և Ուխտերում. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» [Վարդապետություն և Ուխտեր 59․23

Որո՞նք են այն «արդարության գործերը», որոնք կօգնեն մեզ հարթել խնդիրները, նվազեցնել հակառակությունը և խաղաղություն գտնել այս աշխարհում։ Դրանք մատնանշվում են Քրիստոսի բոլոր ուսմունքներում։ Ես կնշեմ մի քանիսը, որոնք, իմ կարծիքով, խիստ կարևոր են։

Առաջին՝ սիրեք Աստծուն, ապրեք Նրա պատվիրաններով և ներեք բոլորին …

Երկրորդ՝ փնտրեք Հոգու պտուղները …

Երրորդ՝ կամքի ազատություն գործադրելով՝ ընտրեք արդարություն …

Չորրորդ՝ կառուցենք Սիոնը մեր սրտերում և տներում …

Հինգերորդ՝ հետևենք մեր մարգարեի ներկայիս հորդորներին …

Ես բերում եմ իմ անձնական առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչն ու Քավիչը, առաջնորդում և ուղղորդում է Իր վերականգնված Եկեղեցին։ Նրա կյանքը և քավիչ առաքելությունը խաղաղության իսկական աղբյուր են։ Նա է Խաղաղության Իշխանը։