2021
Մեծագույն հարստությունը
Նոյեմբեր 2021


«Մեծագույն հարստությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Մեծագույն հարստությունը

Հատվածներ

Նկար
քաղաքի տեսարան վերևից

Երբ Աստծո սերը գերիշխում է մեր կյանքում, միմյանց նկատմամբ մեր հարաբերություններում և, ի վերջո, ողջ մարդկության հանդեպ մեր զգացմունքներում, ապա հնի տարբերությունները, սահմանափակող պիտակներն ու արհեստական բաժանումները սկսում են անցնել, և խաղաղությունը մեծանում է:…

Այստեղ, իհարկե, խոսում ենք մարդկային ընտանիքին տրված առաջին մեծ պատվիրանի մասին. սիրել Աստծուն ողջ սրտով՝ առանց վերապահումների կամ փոխզիջումների, այսինքն՝ ողջ սրտով, կարողությամբ, մտքով և ուժով: Աստծո այս տեսակ սերը առաջին մեծ պատվիրանն է տիեզերքում։ Բայց տիեզերքի մեծագույն ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ ամբողջ սրտով, առանց վերապահումների կամ փոխզիջումների Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Եվ երբ Նրա և մեր սրտի վեհաշուք ուժերը առանց խոչընդոտի հանդիպում են, տեղի է ունենում հոգևոր, բարոյական ուժի իրական պայթյուն:…

Այդ ժամանակ և իսկապես միայն այդ ժամանակ է, որ մենք կարող ենք արդյունավետ պահել երկրորդ մեծ պատվիրանը՝ ոչ մակերեսային և ոչ առօրյա ձևով: Եթե մենք այնքան սիրենք Աստծուն, որ փորձենք լիովին հավատարիմ լինել Նրան, Նա մեզ կտա հնարավորություն, կարողություն, կամք և ճանապարհ՝ սիրելու մերձավորին և ինքներս մեզ: Գուցե այդ ժամանակ մենք կարողանանք կրկին ասել․ «անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» [4 Նեփի 1․16

Տպել