Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
Նիլ Լ. Անդերսեն |
(49) Երեխաները և երիտասարդները օրհնվում են, երբ մեծահասակները վերաբերվում են նրանց սիրով, ուսուցանում են ավետարանը և ողջունում եկեղեցում։ |
Մերվին Բ. Առնոլդ |
(53) Մերվին Բ․ Առնոլդի մայրը փրկում է Երկնային Հոր կորած և վիրավոր ոչխարներին։ Երեց Ալեջանդրո Փաթանիայի ձկնորս եղբայրը փոթորիկի ժամանակ մահանում է ծովում, սպասելով փրկարարներին։ Մերվին Բ․ Առնոլդի ընկերը միանում է Եկեղեցուն 25 տարի հետաքրքրվելուց հետո։ Եպիսկոպոսն օգնում է 21 երիտասարդ տղամարդկանց։ |
Լինդա Ք. Բըրթըն |
(13) Քույրերը 1856թ․ օգնում են դաշտերում մնացած սրբերին։ Հոգատար զույգն օգնում է փախստական ընտանիքին։ Թաղման արարողությանը ցցի Սփոփող Միության նախկին նախագահը հիշվում է իր ծառայության և սիրո համար։ |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(93) Երիտասարդ Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը ցանկանում է գնալ իր ազնիվ հոր հետքերով։ Հայրն աղոթում է իր որդու համար ամեն առավոտ, որովհետև սիրում է նրան։ |
Քվենթին Լ. Քուք |
(97) Թաիլանդ Բանքոք միսիայի անդամներն ուրախանում են, իմանալով, որ Թաիլանդում տաճար է կառուցվելու։ Մահացած դուստրը կնքվում է իր ընտանիքի հետ նրանից հետո, երբ տաճարում հայտնությամբ երևում է Բարձրագույն Իշխանավորի կնոջը։ Չնայած քաղաքական ըդվզումներին, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին պնդում է, որ Սուվա Ֆիջի տաճարի անկյունաքարի արարողությունը կայանա։ |
Քեվին Ռ. Դանքըն |
(33) Տաշեղը դուրս է գալիս Քեվին Ռ․ Դանքընի մատից՝ անընդհատ քսուք և վիրակապեր կիրառելուց հետո։ |
Մերի Ռ. Դարհեմ |
(23) Հայրը, որն իր դստերը անց է կացնում լճի միջով, փրկվում է խեղդվելուց, երբ հանում է կոշիկները։ |
Չերիլ Ա. Էսփլին |
(6) Նվիրված խոսնակն ուսուցանում է ուրիշներին ծառայելու վրա կենտրոնանալու կարևորությունը։ Երեխան Երեխաների խմբում սովորում է, որ Հիսուսը սիրում է իրեն։ |
Հենրի Բ. Այրինգ |
(19) Եկեղեցու երկու անդամներ վախենում են, որ իրենց փորձությունները և քննությունները կնվազեցնեն հավատքը, եթե իրենք չվերագտնեն Փրկչի և Նրա Եկեղեցու հանդեպ իրենց սերը։ (81) Հենրի Բ․ Այրինգը ցավ է զգում այն ընտանիքի համար, որը չկնքվեց տաճարում։ Եկեղեցուն միացած այրին ակնկալում է հավերժական կյանք ունենալ իր ընտանիքի հետ։ |
Ջերիթ Վ . Գոնգ |
(108) Բասկետբոլի մարզիչը խրախուսում է Ջերիթ Վ․ Գոնգին փորձել ֆուտբոլով զբաղվել։ Տաճար գնալուց առաջ մեխանիկ-բանվորը լվանում է իր ձեռքերը սպասքի հեղուկով։ |
Ռոբերտ Դ. Հեյլս |
(105) Ռոբերտ Դ․ Հեյլսը ստանում է հուշումներ Սուրբ Հոգուց Եկեղեցում իր ծառայության և անձնական կյանքի վերաբերյալ։ |
Դոնալդ Լ. Հոլսթրոմ |
(26) Դոնալդ Լ․ Հոլսթրոմի կրտսեր դուստրը դպրոցական իր աշխատանքում գրում է, որ կլինի Երկնային Հոր հետ, երբ մահանա։ Եկեղեցու անդամները Լիբերիայում մեջբերում են սուրբ գրություններից և անզուգական համոզմունքով երգում «Որքան ամուր է հիմքը»։ |
Փոլ Վ. Ջոնսոն |
(121) Փոլ Վ․ Ջոնսոնի չափահաս դուստրը մահանում է հետմահու կյանքի և Հարության հույսով։ |
Պատրիկ Քիրոն |
(111) Պատրիկ Քիրոնը փոխվում է նրանից հետո, երբ լսում է փախստականների մասին պատմությունները և տեսնում նվիրված մարդասիրական աշխատողների աշխատանքը։ |
Նիլ Ֆ. Մերիոթ |
(10) Նիլ Ֆ․ Մերիոթը ուսուցում է ստանում իր փեսացուի տատիկի կողմից։ Նիլ Ֆ․ Մերիոթը պաշտպանում է մայրությունը՝ անանուն զանգահարողի հետ խոսելիս։ |
Ջաիրո Մազագարդի |
(56) Լինելով վերջերս մկրտված նորադարձ Եկեղեցում, Ջայրո Մազագարդին փնտրում է Վերականգնման մասին իր հարցերի պատասխանները և գտնում է դրանք։ |
Թոմաս Ս. Մոնսոն |
(85) Արժանավոր քահանայության կրողը պատվիրում է փրկարար նավին փրկել իրեն և իր անձնակազմը կյանքի վտանգներից։ |
Ռասսել Մ. Նելսոն |
(66) Ռասսել Մ․ Նելսոնը տաճարում կնքում է մի ընտանիքի նրանից հետո, երբ այդ ընտանիքի երկու մահացած դուստրերը աղերսում են այդ մասին վարագույրի այն կողմից, իսկ նրանց հայրը և եղբայրը դառնում են արժանի տաճարին։ |
Դալլին Հ. Օուքս |
(114) Ջոզեֆ Սմիթը ընդդիմության է հանդիպում, երբ տպագրող է փնտրում Մորմոնի Գրքի համար։ |
Բոննի Լ. Օսկարսոն |
(87) Սուրբ Հոգին հաստատում է ավետարանի ճշմարտութունը մի մոր, ում որդին ծանր հիվանդ է։ |
Սթիվեն Վ. Օուեն |
(70) Ձիով սար բարձրանալիս Սթեֆեն Վ․ Օուենը զգում է, որ ամեն ինչ լավ կլինի, եթե նա հետևի իր հորը։ Ստեֆեն Վ․ Օուենը ուրախ է, որ բաժանում է հաղորդությունը։ Նոր Զելանդիայում մի երիտասարդ տղամարդ քահանայության օրհնություն է տալիս իր մորը։ |
Ռոնալդ Ա. Ռասբենդ |
(46) Ռոնալդ Ա․ Ռասբենդի այցելությունը Պակիստան«ոսկե օր» է դառնում իր և տեղի սրբերի համար։ Ռոնալդ Ա․ Ռասբենդը մասնակցում է «Դեմ առ դեմ» հեռարձակմանը։ |
Դեյլ Գ. Ռենլանդ |
(39) Հարավային Աֆրիկայում հաղորդությանը մասնակցելիս մի քույր հասկանում է Փրկչի զոհաբերության անձնական բնույթը։ |
Քենթ Ֆ. Ռիչարդս |
(118) Տաճարի նվիրագործումից հետո Քենթ Ֆ․ Ռիչարդսը և նրա կինը մկրտվում են իրենց նախնիների համար։ Քենթ Ֆ․ Ռիչարդսը ականատես է լինում ըտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչների մկրտությանը՝ իրենց նախնիների համար։ |
Սթիվեն Ե. Սնոու |
(36) Սթիվեն Ե․ Սնոույի և նրա ընտանիքի աղոթքները դառնում են ավելի խոնարհ, սրտաբուխ և անկեղծ, երբ նրա որդին վերականգնվում է գլխի լուրջ վնասվածքից։ |
Գարի Ի. Սթիվենսոն |
(29) Իր մեքենայի բանալիները կորցնելուց հետո Գարի Ի․ Սթիվենսոնը համեմատություն է կատարում մեքենան վարելու համար բանալիների անհրաժեշտության և Եկեղեցին ղեկավարելու համար քահանայության բանալիների անհրաժեշտության միջև։ Երբ նրա երեխաները կնքվում են տաճարում մի ընտանիքի նախնիների համար, մայրը գիտակցում է, որ այդ նախնիները նաև իր նախնիներն են։ |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(101) Դիտեր Ֆ․ Ուխդորֆը զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ մտածում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի վերականգնման մասին Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ |
Վ. Քրիստոֆեր Վադել |
(90) Երեխանեի խմբում մի տղա զգում է, որ դժվարություններ ունի, երբ մտածում է Հիսուսի մասին։ Հայրը և մայրը խաղաղություն են գտնում, իմանալով, որ կնքված են իրենց մահացած փոքր որդու հետ։ |