2016
Երեց Էվան Ա․ Շմութց
Մայիս 2016


Երեց Էվան Ա․ Շմուց

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Էվան Անտոն Շմութցը երախտապարտ է հայտնությամբ տրված փորձառությանը, որը վստահվել էր իրեն Տիրոջ կողմից։ Դեպի ավետարանը նրա դարձը էլ ավելի խորացավ սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրության, արքայությունում ծառայելու և Աստծո հանդեպ իր պարտավորություններին հնազանդվելու արդյունքում։

Երեց Շմութցը ծնվել է հունիսի 6-ին, 1954թ․, Սենթ Ջորջում, Յուտա, ԱՄՆ, Ռիչարդ և Միրիամ Շմութցերի ընտանիքում, և վաղ տարիքից սովորել է աղոթքի զորության մասին։ Սկաուտ լինելու ժամանակ նա սկաուտների հավաքի 17 դոլար արժողությամբ տոմսեր վաճառեց, սակայն երբ եկավ փողը տալու ժամանակը, նա չէր կարողանում գտնել փողը։ Մայրը նրան խորհուրդ տվեց աղոթել, և Տերը նրան հայտնեց փողի գտնվելու ճշգրիտ վայրը։ Դա Աստծո սիրո և Աստծո մասին իմանալու զորեղ հաստատում էր իր համար։

18 տարեկանում Երեց Շմութցը կորցրեց իր ավագ քրոջը ավտովթարի հետևանքով։ Դա նրա վրա ահռելի ազդեցություն գործեց, առաջ բերելով հոգևոր խորը փորձառություններ։

Ոչ շատ անց նա կանչվեց միսիայի և ուսուցման։ Նա աղոթեց ավետարանի մասին անձնական վկայություն ձեռք բերելու համար։ Առաջին Տեսիլքի մասին ուսուցիչների դասավանդման հետ կապված նա ասում է․ «Ես այնքան զորեղ վկայություն ստացա, որ չէի կարողանում մնալ սենյակում»։

Նորթ Կառոլինա Գրինսբորո միսիայում ծառայելուց հետո Երեց Շմութցը որոշեց, որ կշարունակի սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը իր կյանքի ողջ ընթացքում։ «Ես մեծ ուրախություն, անձնական ուսումնասիրություն և հասկացողություն ձեռք բերեցի վաղ առավոտյան ուսումնասիրության շնորհիվ, որը տևեց երկար, երկար ժամանակ»։

Երեց Շմութցն ամուսնացավ Սինդի Լի Սիմսի հետ 1978թ. փետրվարի 3-ին, Պրովո Յուտա տաճարում: Երեց Շմութցը անգլերեն լեզվի և իրավաբանության դոկտորի կոչում է ստացել Բրիգամ Յանգ Համալսարանում։ Նա իր մասնագիտությամբ աշխատել է մի քանի իրավաբանական ընկերություններում 1984-ից մինչև 2016 թվականը։

Հինգ երեխաների մասին հոգ տանելու հետ մեկտեղ Երեց Շմութցը ծառայել է որպես քահանայապետ, եպիսկոպոս, ցցի նախագահության անդամ, Ֆիլիպիններ Սեբու միսիայի նախագահ (2011–2014), միսիոներների ուսուցման կենտրոնի ճյուղի նախագահ և Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ։