Քույր Ջոյ Դ․ Ջոնս
Երեխաների խմբի գերագույն նախագահ
Ջոյ Դ․ Ջոնսի համար նրա սիրող ծնողները իր հերոսներն էին։
«Ես կարծում էի, որ հայրս կարող էր անել գրեթե ամեն ինչ», - ասում է Քույր Ջոնսը իր հոր մասին, ով էլեկտրիկ էր։ Իսկ մոր մասին նա ասում է․ «Մայրս զարմանալի կին էր», որը ոչնչից պատրաստում էր ամեն ինչ, սկսած ընտանիքի համար ուտելիքից մինչև նրանց հագուստը։ «Ինձ համար նա սուրբ էր, և ես ուզում էի նրա նման լինել մեծանալիս»։
Ծնողների՝ Ալդո Հարմոնի և Էլեանոր Էլսվորթ Հարմոնի մասին հուշերը փայփայելուց բացի, Քույր Ջոնսը փայփայում է Երեց Ռոբերտ Լ․ Բեքմանին լսելու իր մանկության հուշերը, երբ նա խոսում էր շրջանի համաժողովին Օրեգոնում, ԱՄՆ։ Երեց Բեքմանը, որն այժմ պատվավոր Բարձրագույն Իշխանության Յոթանասունական է, այդ ժամանակ միսիայի նախագահ էր։
«Ես ինչ-որ հզոր բան էի զգում, երբ նա խոսում էր», - ասում է Քույր Ջոնսը։ «Ես ինչ-որ այլ բան էի զգում, որ երբեք նախկինում չէի զգացել։ … Ես այնքան երախտապարտ եմ դրա համար, քանի որ ես վկայություն ստացա Հոգուց, որ նրա խոսքերը ճշմարիտ էին»։
Ջոյ Դայան Հարմոնը ծնվել է 1954թ․ հուլիսի 20-ին Դալեսում, Օրեգոն։ Նա և նրա ապագա ամուսինը՝ Ռոբերտ Բրյուս Ջոնսը, մեծացել են Օրեգոնում, սակայն հանդիպել են Բրիգամ Յանգ Համալսարանում Պրովոյում, Յուտա, ԱՄՆ։ Նրանք ամուսնացել են 1974թ. օգոստոսի 14-ին Մանթի Յուտա տաճարում: Նրանք ունեն հինգ երեխա և տասնյոթ թոռ:
Քիչ անց նրանից հետո, երբ Քույր Ջոնսը ստացավ գիտության անդամի իր կոչումը ընտանեկան ապրելաձևի գծով, նրանք տեղափոխվեցին Պորտլենդ, Օրեգոն, իսկ հետագայում՝ Սանտա Ռոզա, Կալիֆորնիա, ԱՄՆ, որտեղ Եղբայր Ջոնսը աշխատում էր որպես մանուալ թերապևտ։ 22 տարի առաջ Եղբայր և Քույր Ջոնսերը զգացին, որ պետք է տեղափոխվեին Դրեյփեր, Յուտա։ Այդ ժամանակից ի վեր Քույր Ջոնսը վայելում է տաճարին մոտ ապրելու օրհնությունը։
«Ջորդան Ռիվեր Յուտա տաճարը դարձավ իմ սրբազան վայրը», - ասում է նա։ «Ես վկայություն ունեմ տաճարի մասին, և այն խաղաղության և ուղղորդության մասին, որ այն բերեց իմ կյանք։»
Քույր Ջոնսը ծառայել է որպես ծխի Սփոփող Միության նախագահ և Երեխաների Խմբի նախագահ, որպես ծխի և ցցի Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների խմբի նախագահությունների խորհրդական։ Նրա ամենավերջին կոչումը Երեխաների Խմբի գերագույն խորհրդում է։