2016
Բարի գործեր աշխարհով մեկ
Մայիս 2016


Բարի գործեր աշխարհով մեկ

Վերջին օրերի սրբերը շարունակում են հետևել «բարիք գործելու» Փրկչի օրինակին (Գործք 10․38)։ Ահա վերջին օրինակներից․

Աբու Դաբիում, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եկեղեցու անդամները և ընկերները Մերձավոր Արևելքի ինը երկրներից մասնակցում էին համաժողովի և միջկրոնական մարդասիրական ծրագրին։ Նրանք հավաքել և բաժանել են 8500 հիգիենայի պարագաներ և սննդի փաթեթներ։

Ուգանդայում երկու ատամնաբույժ և բերանի խոռոչի հիգիենայի երեք մասնագետ, բոլորն էլ վերջին օրերի սրբեր, մեկ շաբաթ աշխատել են, կատարելով ատամնալիցքեր, հեռացնելով և մաքրելով ատամներ, սովորեցնելով բերանի խոռոչի հիգիենա և փոխանակելով լավագույն փորձը տեղական ատամնաբույժերի և ուսանողների հետ։

Մալազիայում Եկեղեցու անդամների ուշադրությունը ընտանիքն էր՝ Չինական Նոր Տարվա տոնակատարությունների ժամանակ, երբ, ըստ ավանդույթի, մարդիկ այցելում են գերեզմաններ, հիշելով և պատվելով իրենց նախնիներին։

Թաիլանդում 18-35 տարեկան անդամները հավաքվել էին Բանքոքում խոհարարության մրցույթի և ծառայության ծրագրի մասնակցելու համար։

Ֆիջիում անդամները և միսիոներները փրկարար աշխատանքներ են կատարել Վինստոն ցիկլոնից տուժածներին օգնելու համար։ Եկեղեցու ղեկավարները պետական և հասարակական կազմակերպությունների հետ միասին մատակարարել են սնունդ, ջուր, վրաններ, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր։