2016
Երեց Վալերի Վ․ Կորդոն
Մայիս 2016


Երեց Վալերի Վ․ Կորդոն

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Իր մորից, ով միացել էր Եկեղեցուն 16 տարեկանում, Երեց Վալերի Վլադիմիր Կորդոն Օրելանան հիմնավոր գիտելիք է ստացել ավետարանի մասին, որն իրեն օգնեց, երբ նա տեղափոխվեց նոր վայր՝ Զակապայում, Գվատեմալա, գտնվող իր տնից 150կմ․ հեռու՝ որպեսզի հաճախեր դպրոց Գվատեմալա Սիթիում և ուսումնասիրեր համակարգչային գիտություն։

«Ամենակարևոր բանը, որ ես ստացել էի իմ մորից, դա շատ ակնածալից լինելն էր Եկեղեցու բոլոր սրբազան բաների հանդեպ», - հիշում է Երեց Կորդոնը, ով Օվիդիո և Էմա Օրելանա Կորդոնների որդին է։

Երեց Կորդոնը ծնվել է 1969թ․ փետրվարի 19-ին Գվատեմալա Սիթիում և իր մանկությունն անց է կացրել Զակապայում։ Նրա հայրը մեկնեց աշխատելու Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ։ Այնտեղ նրան տպավորեցին Եկեղեցու անդամները և նա ստացավ ավետարանի ուղերձը միսիոներներից։ Նրանց ընտանիքը կնքվեց Մեսա Արիզոնա տաճարում 1972 թվականին, երբ Վալերին երեք տարեկան էր։

Երեց Կորդոնն ասում է, որ սկսել էր սիրել ավետարանը այն ժամանակ, երբ իր մայրը հաճախ երգոմ էր Եկեղեցու օրհներգերը և երգերը, որոնցից էին՝ «Զավակն եմ Աստծո» և «Հուսով եմ, միսիայի կկանչվեմ»։ Երեց Կորդոնը ծառայել է Էլ Սալվադոր միսիայում 1987թ.-ից մինչև 1989թ.:

Նա ամուսնացել է Գլենդա Զելմիրա Զի Դիազի հետ 1995թ. մարտի 25-ին, Գվատեմալա Սիթի Գվատեմալա տաճարում: Քույր Կորդոնը մտադիր էր միսիայի մեկնել, սակայն նրա ծրագրերը փոխվեցին Վալերիին հանդիպելուց հետո։ Ավելի ուշ նա հիշեց, որ այդ երիտասարդ տղամարդն իր ուշադրությունն էր գրավել, երբ տարիներ առաջ տեսել էր նրա լուսանկարը Եկեղեցու ամսագրում։ Նրանք ունեն երեք դուստր:

Երեց Կորդոնը ստացել է բակալավրի կոչում 2010 թվականին Գվատեմալայի Մարիանո Գալվեզ Համալսարանում, և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում՝ 2012 թվականին։ Նա աշխատել է որպես տեղեկատվական համակարգերի տնօրեն դեղագործական ընկերությունում և 2012 թվականից սկսած աշխատում է Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան կղզիների Պեպսիկո Ֆուդս ընկերությունում։

Իր կանչի ժամանակ Երեց Կորդոնը ծառայում էր Յոթանասունի Չորրորդ Քվորումում Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում։ Նա ծառայել է Կոստա Ռիկայի Սան Հոսե արևելյան միսիայի նախագահությունում 1998 թվականից մինչև 2000 թվականը։