2016
Երեց Վեթերֆորդ Թ․ Քլեյթոն
Մայիս 2016


Երեց Վեթերֆորդ Թ․ Քլեյթոն

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Վեթերֆորդ Թ․ Քլեյթոնը անչափ երախտապարտ է ծառայելու հնարավորության համար։ Տիրոջ աշխատանքը առաջնահերթություն է իր համար: Նա մեծ սեր է տածում մարդկանց հանդեպ և ամուր կապերով կապված է իր ընտանիքի հետ։

«Հիսուս Քրիստոսի ավետարանով մենք բոլորս կարող ենք հավաքվել տանը», - ասում է Երեց Քլեյթոնը։ «Իմ ընտանիքը զգում է նրանց ներկայությունը, ովքեր արդեն գնացել են։ Նրանք նույնքան իրական են, որքան նրանք, ովքեր կենդանի են»։

Ծնված լինելով Կալիֆորնիայում, ԱՄՆ, 1952թ․ մարտի 1-ին Ուիթնի Քլեյթոն Կրտսերի և Էլիզաբեթ Թաչսթոուն Քլեյթոնի ընտանիքում, Երեց Քլեյթոնը ամուր վկայություն է ձեռք բերել իր երիտասարդության տարիներին տնային ուսուցման շնորհիվ։ Տնային ուսուցչի ջանքերի շնորհիվ նա 12 տարեկանում իր ընտանիքի հետ ընդունեց ավետարանի սրբազան ուխտերը և 1964թ․ նրանք կնքվեցին Սոլթ Լեյքի տաճարում Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Հարոլդ Բ. Լիի կողմից։

Խորհելով այն մասին, թե ինչպես է Տերը նախապատրաստել իրեն ծառայությանը, Երեց Քլեյթոնը ասում է, որ հաճախ է ոգեշնչվում ուրիշների օրինակով։ «Ես տեսնում էի, ինչպես էին իմ ընկերները և ընտանիքը նվիրում իրենց կյանքը Տիրոջը և ուրախություն գտնում Աստծուն առաջարկած իրենց ծառայության մեջ»։

Ֆրանսիական Կանադական միսիայում ծառայելուց հետո նա ընդունվեց Յուտայի Համալսարան, որտեղ հանդիպեց Լիզա Թոմասին։ Նրանք ամուսնացոն 1976թ. մարտի 16-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք հինգ երեխաների ծնողներ են:

Երեց Քլեյթոնը հոգեբանի կոչում է ստացել և ավարտել է Յուտայի Համալսարանի բժշկական դպրոցը։ Նա մասնավոր բժշկական պրակտիկայով է զբաղվել, աշխատելով որպես գինեկոլոգ 1985-ից 2013 թվականը, նախքան Կանադա Տորոնտո միսիայի նախագահ կանչվելը։

Նա ծառայել է որպես ծխի միսիայի ղեկավար, ավետարանի վարդապետության ուսուցիչ, Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, ընտանեկան պատմության խորհրդատու, երիտասարդների կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդի անդամ, ցցի նախագահության խորհրդական և ցցի նախագահ։