2016
Համաժողովը դարձնենք մեր կյանքի մասը
Մայիս 2016


Նրանք խոսեցին մեզ հետ

Համաժողովը դարձնենք մեր կյանքի մասը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկում սկսելու կամ անհատապես խորհելու համար:

Երեխաների համար

  • Էջ 86․ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը խոսում է Ալիսան հրաշքների աշխարհում պատմվածքից մի դրվագի մասին, ցույց տալով, որ որոշումները կարևոր են։ Նա խրախուսում է մեզ ընտրել ճիշտը, անգամ, եթե դա դժվար ուղին է։ Ընտանիքով խոսեք դժվար որոշումների մասին, որոնց առաջ դուք կանգնած եք։ Ի՞նչ կարող եք դուք անել օգնելու համար միմյանց ընտրել ճիշտը: Վարժության համար նկարեք ԸՃ վահանը մի պաստառի վրա և վրան գրեք ձեր մտքերը։ Այն ամրացրեք մի այնպիսի տեղ, որտեղ ձեր ընտանիքը կարող է հաճախ տեսնել այն:

  • Էջ 101․ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը նկարագրում է Գերմանիայի քաղաքներից մեկը, որը ոչնչացվել էր պատերազմի ժամանակ, սակայն հետագայում վերականգնվել էր և կրկին գեղեցիկ քաղաք դարձել: Նախագահ Ուխդորֆն ուսուցանում է, որ երբ մենք մեզ կոտրված ենք զգում, Փրկիչը և Երկնային Հայրը կարող են վերականգնել մեզ։ Ի՞նչ օրինակներ է տեսել ձեր ընտանիքը, երբ ինչ-որ բան կոտրվել է, սակայն հետո կրկին վերականգնվել գեղեցկությամբ և ամրությամբ։ Կարող եք կիսվել երեխաների հետ Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր վկայությամբ:

  • Էջ 53․ Երեց Մերվին Բ․ Առնոլդը՝ Յոթանասունից, խրախուսում է մեզ գնալ և փրկել, հասնելով մեր քիչ ակտիվ կամ ոչ անդամ ընկերներին։ Ընտանիքով մտածեք, թե ինչպես կարող եք հասնել նրանց, ովքեր որոշ ժամանակ չեն եղել եկեղեցում կամ ովքեր անդամներ չեն։ Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի կիսվեք ավետարանով ուրիշների հետ: Մտածեք, թե ինչպես կարող եք զվարճալի ձևով մշակել ընտանիքի միսիոներական ծրագիր՝ պարզ և իրատեսական նպատակներով։

  • Էջ 13․ Քույր Լինդա Կ. Բըրթընը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, հրավիրում է մեզ աղոթքով մտածել, թե ինչպես մենք կարող ենք օգնել փախստականներին մեր համայնքներում։ Ընտանիքով այցելեք IWasAStranger.lds.org կայքը և դիտեք «Ես օտարական էի․ սիրեք միմյանց» տեսաֆիլմը։ Ի՞նչ կարող է անել ձեր ընտանիքը կարիքի մեջ գտնվող ձեր հարևաններին օգնելու համար։

Երիտասարդների համար

  • Էջ 86․ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել է․ «Պատմության դուռը ամրացած է փոքր ծխնիների վրա, այդպիսին են նաև մարդկային կյանքերը»: Նա նաև ասել է․ «Ուղին, որով գնում ենք այս կյանքում, տանում է դեպի մեր ճակատագիրը հաջորդ կյանքում»։ Մտածեք ձեր կյանքում սպասվող ամենախոշոր ընտրությունների մասին։ Պատկերացրեք, թե ուր ձեզ կարող են տանել այդ ընտրությունները, և կազմեք ձեր մտքերի և տպավորությունների ցանկը։

  • Էջ 46․ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է․ «Ավետարանի վերականգնումը սկսվել է երիտասարդից՝ Ջոզեֆ Սմիթից, ով հարց տվեց»: Երեց Ռասբենդն ասել է, որ հարցերը նշանակում են, որ կա ցանկություն սովորելու, մեր վկայություններին ճշմարտություն ավելացնելու և «առաջ մղվելու Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ» (2 Նեփի 31․20)։ Բերեք ձեր հարցերը Աստծո առաջ աղոթքի միջոցով, ուսումնասիրեք սուրբ գրությունները և գերագույն համաժողովների ելույթները և ուշադիր սպասեք պատասխանները տեսնելուն և լսելուն։

  • Էջ 10․ Դուք երբևէ զգացե՞լ եք ձեզ վախեցած կամ միայնակ։ Քույր Նիլ Ֆ․ Մերիոթը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, պատմում է, թե ինչ պատահեց իր հարսանիքից անմիջապես հետո։ Նա հեռու էր տնից և պետք է մնար իր ապագա ամուսնու ազգականի տանը, որն անծանոթ էր իրեն։ Քույր Մերիոթը պատմում է, երբ նա ժամանեց այդ ազգականի տուն, «դուռը բացվեց … և մորաքույր Քերոլը, առանց որևէ բառ ասելու, առաջ եկավ ու ինձ գրկեց»։ Այդ պահը ցրեց նրա վախերը։ «Սերն ինչ-որ մեկի համար տեղ ստեղծելն է ձեր կյանքում», - ասել է նա։ Կա՞ արդյոք մեկը, ում դուք կարող եք տեղ տալ։

  • Էջ 70․ Եղբայր Սթեֆեն Վ․ Օուենը՝ Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահը, ուսուցանում է, որ մենք և առաջնորդներ ենք, և հետևորդներ։ Նա պատմում է, թե ինչպես է հանդիպել մի խումբ երիտասարդ տղամարդկանց, ովքեր սատարում և խրախուսում էին միմյանց իրենց քվորումներում։ Նա ասում է․ «Առաջնորդ լինելը աշակերտության դրսևորումն է. այն պարզապես օգնում է ուրիշներին գալ դեպի Քրիստոսը»: Ընտրեք մեկին, ում կարող եք այդ շաբաթ օգնել գալ դեպի Քրիստոսը։

Երիտասարդ չափահասների համար

  • Էջ 101․ Ինչպե՞ս կարող եք խուսափել հավատքի մակարդակը ցածր պահելուց։ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ուսուցանել է, որ հնազանդությունն է պատասխանը։ «Հնազանդությունը հավատքը կենդանի պահող արյունն է», - ասում է նա։ «Հնազանդության միջոցով է, որ մենք լույս ենք կուտակում մեր հոգիներում»։ Մտածեք, թե երբ եք հնազանդվել Տիրոջ խոսքին, անգամ երբ դա դժվար է եղել։ Ինչպե՞ս է ձեր հնազանդությունը ամրացրել ձեր հավատքը և օգնել ձեզ բացահայտել, թե ինչից եք դուք պատրաստված։

  • Էջեր 23, 59 և 105․ Քույր Մերի Ռ․ Դարհեմը՝ Երեխաների խմբի գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, որն ազատվեց իր ծառայությունից, խոսում է Սուրբ Հոգու մասին որպես «ուժի աստվածային աղբյուրի»: Կարդացեք նրա ելույթը և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեցներ Դեյվիդ Ա․ Բեդնարի և Ռոբերտ Դ. Հեյլսի ելույթները։ Գրի առեք Սուրբ Հոգու բազմաթիվ դերերը և եղանակները, թե ինչպես Նա կարող է օրհնել մեզ։ Նպատակ դրեք ձեր կյանքում փոխել ինչ-որ բան, որպեսզի ավելի արժանի լինեք Նրա ազդեցությանը։

  • Էջեր 26 և 124․ Ժամանակ գտեք և ինքներդ ձեզ տվեք այն հարցերը, որոնք տվեց Յոթանասունի Նախագահությունից Երեց Դոնալդ Լ․ Հոլսթրոմը․ «Երբ կյանքում հանդիպում ենք դժվարությունների, ո՞րն է մեր առաջին արձագանքը։ Արդյո՞ք մենք շփոթվում ենք, կասկածում կամ հոգևոր անկում ապրում։ Արդյո՞ք այն անսպասելի ցնցում է դառնում մեր հավատքի համար։ Մենք մեղադրո՞ւմ ենք Աստծուն կամ ուրիշներին մեր վիճակի համար։ Թե՞ մենք առաջին հերթին հիշում ենք, … որ մենք մեր սիրող Աստծո զավակներն ենք»։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»։ Ինչպե՞ս կարող է Աստծո սիրո մասին ձեր վկայությունն ամրացնելը օգնել ձեզ դիմակայել դժվարություններին։

Չափահասների համար

  • Էջ 86․ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասաց, որ երբ մենք խորհում ենք մեր ամենօրյա որոշումների մասին, «եթե ընտրենք Քրիստոսին, մենք ճիշտ ընտրություն կկատարենք»։ Ամենօրյա կրոնական ի՞նչ սովորույթներ կարող եք զարգացնել կամ ամրացնել ձեր կյանքում և ընտանիքում, որոնք կօգնեն, որ Քրիստոսը մնա ձեր որոշումների կենտրոնում։

  • Էջեր 81 և 93․ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Հենրի Բ․ Այրինգը և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիսթոֆերսոնը խրախուսում են հայրերին կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի իրենց ընտանիքներին առաջնորդեն դեպի սելեստիալ արքայություն։ Որպես հայր, ի՞նչ դուք կարող եք անել, որպեսզի, ինչպես ասաց Երեց Քրիսթոֆերսոնը, ավելի լավ ցուցադրեք, թե «առօրյա կյանքում ինչպես կարելի է հավատարիմ լինել Աստծուն»։

  • Էջ 77․ Գթությամբ նույնիսկ մեծ մարտահրավերներ ունեցող ընտանիքները հաջողության են հասնում, ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը։ Նա ավելացրել է․ «Ինչ խնդիրներ էլ որ ծառացած լինեն ձեր ընտանիքի առջև, ինչ էլ որ դուք անեք դրանք լուծելու համար, լուծման սկիզբը և վերջը գթությունն է»։ Ձեր ընտանիքով խորհեք սուրբ գրության այս խորհրդի մասին՝ «աղոթեք Հորը … որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով» (Մորոնի 7․48

  • Էջ 63․ Երեց Մ․ Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է, որ ընտանեկան կանոնավոր խորհուրդները կնվազեցնեն «ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը, որը հաճախ շեղում է միասին լավ ժամանակ անցկացնելուց, ինչպես նաև մեծացնում է չարի ազդեցությունը մեր տներում»։ Մտածեք, թե ինչպես կարող է ձեր ընտանիքում չորս տեսակի ընտանեկան խորհուրդների կիրառումը, ըստ Երեց Բալլարդի, օգնել մեզ լինել «ավելի հաջողակ ու երջանիկ՝ տան պատերի ներսում ձևավորված մեր թանկագին հարաբերություններում։»