Փոփոխություններ ընտանեկան պատմության և տաճարային ծառայության մեջ
Նոր գործիքներ և ընթացակարգեր են ներդրվել, որոնք կօգնեն անհատներին և ընտանիքներին կատարել ընտանեկան պատմության աշխատանքը և տաճարային ծառայությունը․
-
Անդամները այժմ կարող են տպել տաճարային արարողությունների քարտերը տանը սպիտակ թղթի վրա և բերել իրենց հետ տաճար։
-
Տաճարներն ունեն ընտանիքների համար առաջնահերթ ժամեր, ինչը թույլ է տալիս ընտանիքներին ծրագրել ժամանակը միասին արարողություններ կատարելու համար առանց երկար սպասելու։
-
Վերջերս մկրտված նորադարձները, որոնք առաջին անգամ են փոխարինող մկրտություններ կատարում, կարող են պայմանավորվել տաճարի հետ, որպեսզի տաճարը պատրաստ լինի նրանց ընդունելու և ողջունելու։
-
Քահանայության ղեկավարները կարող են առցանց ստեղծել և տպել նոր, սահմանափակ օգտագործման երաշխավորագիրը։ Այդ երաշխավորագիրը ակտիվ է դառնում տպման պահից և ուժի մեջ է մտնում, երբ ստորագրվում է անդամի և եպիսկոպոսի կողմից։